Jump to content

Ապելաս, Փարոս

Բնակավայր
Ապելաս, Փարոս
Αμπελάς Πάρου
Փարոս կղզին․ Ապելաս կը գտնուի արեւեան ծովափնիայ մասին
Երկիր Յունաստան
Շրջան Փարոս (կղզի), Քիքլատես
Բնակչութիւն 217 մարդ (2021), 136 մարդ (2001), 42 մարդ (1991) և 296 մարդ (2011)
Կը գտնուի ափին Էգէական Ծով

Ապելաս (յուն․՝ Αμπελάς Πάρου), Փարոս, Քիքլադես, Էգէական ծով․ Փարոս կղզիին ծովափնեայ բնակավայր։

Կը գտնուի Փարոսին հիւսիս-արեւելեան ծովեզրին, Լիվադիոն կոչուած շրջանին մէջ, Նաուսային 5 քլ հարաւ-արեւելքը եւ Բարիքիային 13 քլ արեւելք, հիւսիս-արեւելեքը։ Ծովուն մակերեսէն բարձրութիւնը 10 մ․ է։

Հին ժամանակին, Ապելաս ձկնորսներու գիւղ եղած է եւ հանրածանօթ ձուկերով առատ ջուրերուն համար։ Ապելաս կը յիշատակուի յաճախ յունական կղզիական ժողովրդական երգերուն մէջ․ ինչպէս օրինակ, Իրինի Գոնիթոբուլու Լեղաքիին «Թա բարօ միա փսարովարգա» (Ձկնորսանաւ մը պիտի առնեմ) երգին մէջ՝ ...θα πάω να βρω τον Βεντουρή που ΄χει το τρεχαντήρι, να πάω να βγω στον Αμπελά που ΄ναι το πανηγύρι ․․․․(պիտի երթամ Վենթուրին գտնել որ ձկնորսանաւիկ մը ունի, Ապելա ելլեմ ուր տօնախմբութիւն կ՛ըլլայ․․.)։

Ապելային շրջակայքին հացահատիկ, բանջարեղէն եւ խաղողի այգիներ կը մշակուին։

Բնակավայրը զբօսաշրջիկութեան աճ մը կ՛ապրի։

Տեսարժան վայրեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Այիոս Ֆանուրիոս եկեղեցին,
  • Այիա Աննա եւ Սոթիրոս եկեղեցին,
  • Այիոս Անտոնիոս վանքը,
  • Բնակավայրին ծովափը եւ գեղեցիկ նաւակայքը,
  • Ասբրոս Կրեմոս ծովափը։

Բնակչութեան ելեւէջ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տարի Բնակչութիւն
1981 126
1991 46
2001 147
2011 295

[1] [2] [3] [4]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]