Ապարան
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Ապարան | |||
| |||
|
| |||
| Երկիր |
| ||
| Առաջին յիշատակում | 2 դար | ||
| Տարածութիւն | 3,5 քմ² | ||
| ԲԾՄ | 1880±1 մեթր | ||
| Պաշտօնական լեզու | հայերէն | ||
| Բնակչութիւն | 6400 մարդ (2015) | ||
| Կը գտնուի ափին | Քասախ գետ | ||
| Ժամային գօտի | UTC+4։00 | ||
| Փոստային ցուցանիշ | 0301 | ||
Ապարան, քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզին մէջ[1]։
Բաշ-Ապարանի մէջ 1918-ին, Ապարանի բնակիչները հերոսական ճակատամարտ մղած են Ալեքսանդրապոլէն Երեւան շարժող թուրքերը, այդպիսով կասեցնելով թրքական զօրքին յառաջխաղացքը։
Ամէն տարի, 28 Մայիսին, մեծ տօնակատարութեամբ կը նշուի Բաշ Ապարանի հերոսամարտին տարելիցը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներուն (1914-1918) Ապարանի մէջ վերաբնակած են Վանէն, Մուշէն, Ալաշկերտէն, Էրզրումէն եւ Խոյէն գաղթած մեծ թիւով բնակիչներ[2]։
Ապարան ունի երեք դպրոց, մէկ երաժշտանոց, մշակոյթի տուն, գրադարաններ, հիւանդանոց եւ դարմանատուն։
Ապարանի մէջ կը գտնուի ազգային հերոս Դրաստամատ Կանայեանին (Դրոյի) գերեզմանը:
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անցեալին ունեցած է Ապարան, Ապարան Վերին, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անուանումները։ Ապարանը անցեալին կոչուած է Քասաղ, առաջին անգամ յիշատակած է Պտղոմէոսը՝ Բ. դարուն Casala ձեւով։
Ժ. դարուն, Քասաղը կը սկսին անուանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղը՝ Ապարան անունը ստացած է, երբ Մոկաց Ապարանք գիւղի Ապարանէն Ս. Խաչ վանքի մասունքը կը տեղափոխեն հոն։
Ըստ աւանդութեան՝ Ապարան անուանումը պայմանաւորուած է լոյսէ կանթեղով մը, որ առանց պարանի կախուած է երկինքէն։ Հոնկէ յառաջացած է Անպարան անուանումը, որ հետագային հնչիւնափոխուելով դարձած է Ապարան։
Թ. եւ ԺԸ. դարուն Զաքարիա Քանաքեռցի պատմիչը օգտագործած է Քասաղ տեղանունը։
ԺԸ. դարէն մինչեւ 1935 կրած է Բաշ-Ապարան անունը[3]։
Ապարան վերանուանուած է 1935-ին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Արագածոտնի մարզ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-04-29-ին։ արտագրուած է՝ 2025-09-08
- ↑ «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզը թվերով, 2022»։ ՀՀ վիճակագրական կոմիտե։ էջ 16։ արտագրուած է՝ 2023 թ․ ապրիլի 25
- ↑ «Ապարան անուանումը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-08-ին։ արտագրուած է՝ 2025-09-08