Jump to content

Աշոտ Կոյր (Բագրատունի)

Աշոտ Կոյր կամ Աշոտ Բագրատունի (ծննդեան թուականը՝ անյայտ – մահ՝ 761), թաղուած է Դարոյնք բերդաքաղաքին մէջ (Կոգովիտ գաւառ)՝ Բագրատունիներու տոհմական դամբարանէն ներս), Հայոց իշխան եւ սպարապետ 732–748-ին։ Արաբական խալիֆայութեան համաձայնութեամբ կարգուած է «Արմինիա»-յի, Ատրպատականի եւ Ալ-Ճազիրայի կուսակալ: Մասնակցած է խազարներու դէմ արաբական պատերազմներուն։ Արաբներու հետ համագործակցելու անոր քաղաքականութիւնը հարուցած է Մամիկոնեաններու դժգոհութիւնը, ինչին համար Եաման աքսորուած են Գրիգոր Մամիկոնեանը եւ անոր եղբայրը՝ Դաւիթը։ Վերջիններս շուտով վերադարձած են հայրենիք եւ կազմակերպած են հակաարաբական ապստամբութիւն (747–750), ինչին նկատմամբ Աշոտ Բագրատունի (Կոյր) գրաւած է տատանող դիրք մը, ինչի պատճառով Գրիգոր Մամիկոնեանը Բագրեւանդի մէջ ձերբակալած է զինք, կուրցուցած եւ հեռացուցած է քաղաքական ասպարեզէն։[1]

Այվազեան, Հ. Մ. (խմբ.) (2005)։ Ով ով է. Հայեր (Հատոր 1.1 – Այբէն–Դա): Կենսագրական Հանրագիտարան։ Երեւան։ Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ էջեր՝ 106–107։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. SunMan։ Ով ով է. Հայեր (Հատոր 1.1 - Ա-Դ) (արեւելահայերէն)