Jump to content

Անօթ Կափարիչով՝ Եռագոյն (Ք.Ա. 16-15-րդ Դարեր, Քարաշամբ)

Անոթ կափարիչով՝ եռագույն
'
բարձրութիւն 18 սանտիմետր
լայնութիւն 16,5 սանտիմետր
կայք

Անօթ կափարիչով՝ եռագոյն, Ք.Ա. 16-15-րդ դարերուն Քարաշամբի մէջ յայտնաբերուած անօթ, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 3060-200 համարի ներքոյ։

Տակառի ձեւ ունեցող անօթ է։ Շուրթը ուղիղ է, կտրած, շրթեզրին ունի երկու զոյգ միջանցիկ անցքեր կախելու համար։ Իրանի մակերեսը սեւ է, անգոբապատ, փայլեցուած եւ բաժնուած չորս սեկտորներու, որոնք մէկընդմէջ յարդարուած են կարմիր օխրայով եւ սպիտակ ներկով ընդելուզուած եռանկուններով։ Սեկտորները մէկը միւսէն առանձնացուած են ուղղահայց զոյգ գիծերու մէջ ներառուած ալիքազարդերով։ Կափարիչը սկաւառաձեւ է, գոգաւոր՝ յարդարուած չորս եռանկիւններէ կազմուած հաւասարաթեւ խաչի պատկերով։ Խաչաթեւերու հատման կէտին մէջ միջանցիկ անցք առնուած է[1][2]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  2. «Եռագույն անոթ կափարիչով - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019 թ․ հոկտեմբերի 20-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 28 
  • Հայացք բրոնզէ դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։
GLAM
GLAM