Անտրէ Շտիտ
| Անտրէ Շտիտ ֆրանսերէն՝ Rosa melano | |
|---|---|
| Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Andrée Desaab[1] |
| Ծնած է | 20 Մարտ 1920[2][3][4][…] |
| Ծննդավայր | Գահիրէ, Եգիպտոս[5] |
| Մահացած է | 6 Փետրուար 2011[6][2][4][…] (90 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսա[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
| Ուսումնավայր | Գահիրէի Ամերիկեան Համալսարան |
| Մասնագիտութիւն | բանաստեղծուհի, գրագէտ, վիպասան, կանանց իրավունքների պաշտպան, վիպասան և թատերագիր |
| Ամուսին | Louis Selim Chedid?[7] |
| Երեխաներ | Louis Chedid? |
|
Ստորագրութիւն | |

Անտրէ Շտիտ (20 Մարտ 1920[2][3][4][…], Գահիրէ, Եգիպտոս[5] - 6 Փետրուար 2011[6][2][4][…], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսա[1]), ֆրանսացի բանաստեղծուհի, գրող եւ թատերագիր։ Ծագումով լիբանանցի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անտրէ Շտիտ ծնած է 20 Մարտ 1920-ին, Գահիրէ (Եգիպտական սուլթանութիւն)։ Ծննդեան անունը՝ Անտրէ Սաապ։ Աւարտած է Գահիրէի ամերիկեան համալսարանը, իսկ 1942-ին ստացած է Պաքալորիայի վկայական։ 1942-ին ամուսնացած է ուսանող-բժիշկ Լուի Շտիտի հետ։ 1943-ին ամուսինին հետ ապրած է Լիբանան, ուր անգլերէնով հրատարակած է բանաստեղծութիւններու առաջին գիրքը։ 1946-ին ամուսինին հետ տեղափոխուած է Փարիզ, ուր սկսած է դասաւանդել է Փասթէօրի (Pasteur) ուսումնարանէն ներս։ Երկուքն ալ ստացած են ֆրանսայի քաղաքացիութիւն, որու իբրեւ արդիւնք Անտրէի ստեղծագործութիւնները սկսած են հրատարակուիլ միայն ֆրանսերէնով։
Մահացած է 6 Փետրուար 2011-ին, Փարիզ՝ 90 տարեկան հասակին՝ Ալզհայմըր հիւանդութենէն[8]։ Թաղուած է Մոնփարնասի (Montparnasse) գերեզմանոցին մէջ։
Ի պատիւ Անտրէ Շտիտի 2012-ին Փարիզի մէջ գրադարան բացուած է [9]։
Ըտրեալ երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Textes pour une figure, տաղեր։ Paris: Éditions du Pré aux clercs, 1948
- Le Sommeil délivré, տաղեր։ Paris: Flammarion, 1952
- Le Sixième jour, վէպ (1960, Եուսեֆ Շահինի կողմէ շարժանկարի վերածուած է 1986-ին)
- L’Autre, վէպ։ Paris: Flammarion, 1969 (շարժանկարի վերածուած է 1990-ի)ն
- La Cité fertile, վէպ։ Paris: Flammarion, 1972
- Cérémonial de la violence. Paris: Flammarion, 1976
- Cavernes et soleils, տաղեր։ Paris: Flammarion, 1979
- Théâtre I (Bérénice d’Egypte, Les Nombres, Le Montreur), թատերգութիւններ (1981)
- La Maison Sans Racine. Paris: Flammarion, 1985
- L’Enfant multiple. Paris: Flammarion, 1989 (անգլերէն թարգմանութիւն՝ 1995)
- À la mort, à la vie, նորավէպեր։ Paris: Flammarion, 1992
- Par-delà les mots, տաղեր։ Paris: Flammarion, 1995
- Le Grand Boulevard. Paris: Flammarion, 1996
- Le Dernier candidat. Paris: Éditions théâtrales Art et comédie, 1998
- Territoires du souffle, տաղեր։ Paris: Flammarion, 1999
- Le Message. Paris: Éditions Flammarion, 2000
- Rythmes, տաղեր։ Paris: Gallimard, 2002
- L’étoffe de l’univers, տաղեր։ Paris: Flammarion, 2010
- Les quatre morts de Jean de Dieu, վէպ։ Paris: Flammarion, 2010
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լուիզա Լապէի մրցանակ (1966)
- Ոսկեայ արծիւ բանաստեղծական մրցանակ (1972)
- Մալարմէի մրցանակ (1976)
- Ալպեր Քամիուի մրցանակ (1996)
- Պատուոյ Լեգէոնի շքանշանի մեծ սպայ (2009)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 (unspecified title)
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Discogs — 2000.
- 1 2 3 4 Բրոքհաուզի հանրագիտարան
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118669176 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- 1 2 http://www.bbc.co.uk/news/world-europe-12388674
- ↑ https://www.issy.com/actualites/hommage-a-louis-selim-chedid
- ↑ «Franco-Egyptian poet Andree Chedid dies at 90»։ BBC News
- ↑ «A public library in memory of Andree Chedid»։ The Daily Star։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-10-29-ին։ արտագրուած է՝ 2019-03-26
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Aux frontières des deux genres: en hommage à Andrée Chedid/ Carmen Boustani, ed. Paris: Karthala, 2003
- Izoard J. Andrée Chedid. Paris: Seghers, 2004
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտօնական կայք Archived 2019-02-13 at the Wayback Machine. (անգլերէն)
- Անտրէ Շտիտը IMDB կայքին մէջ
| ||||||