Jump to content

Անտոն Պետրոս Թ. Հասունեան

Անտոն Պետրոս Թ. Հասունեան
Ծնած է 15 Յունիս 1809(1809-06-15)
Ծննդավայր Ասորիք[1] և Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 28 Փետրուար 1884(1884-02-28) (74 տարեկանին)
Մահուան վայր Հռոմ, Իտալիոյ Թագաւորութիւն
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն
Կրօնք Հայ Կաթողիկէ Եկեղեցի[1]
Մասնագիտութիւն Կաթոլիկ քահանայ և Կաթոլիկ եպիսկոպոս
Վարած պաշտօններ կարդինալ?[2], Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք, Կաթոլիկ առաջնորդ արքեպիսկոպոս և տիտղոսաւոր արքեպիսկոպոս

Անտոն Պետրոս Թ. Հասունեան (15 Յունիս 1809(1809-06-15), Ասորիք[1] և Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 28 Փետրուար 1884(1884-02-28), Հռոմ, Իտալիոյ Թագաւորութիւն), նախագահ Եպիսկոպոս Պոլսոյ հայ կաթողիկէներուն։

Կեանք եւ գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Պոլիս: Կրթութիւնը ստացած է Հռոմ։

Գրիգոր Ը.ի վախճանումով 1866-ին, Ս. Աթոռի համար Հայ Կաթողիկէ Եկեղեցին մէկ գլխու տակ միացնելու ժամը հնչած էր ու Պոլսոյ Արքեպիսկոպոս Անտոն Հասունեան յաջորդած է Գրիգոր Ը.-ին պատրիարքական Աթոռին վրայ: Այս միացումով, Պոլսոյ Արքեպիսկոպոսական Աթոռը ջնջուած է, անոր թեմերը կցուեած են Կիլիկիոյ Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան, պատրիարքութեան Աթոռն ալ Կայսրութեան մայրաքաղաք Պոլիս փոխադրուած է:

Հայ կաթողիկէներու պատրիարք ընտրուեցաւ Անտոն Պետրոս Թ. Հասունեան անունով, եւ Պոլիսը աթոռանիստ դարձաւ Զմմառի փոխարէն: Հասունեան ապա կարտինալութեան տիտղոսին արժանացաւ[3]:

Անտոն Թ. Պատրիարքը, ի սէր խաղաղութեան, 1879-ին հրաժարականը ներկայացուց ու Հռոմ քաշուեցաւ, ուր անոր անձնական կարողութիւններուն, Եկեղեցիին ու Ազգին մատուցած բազմապիսի ծառայութիւններուն որպէս գնահատանք (ինք հիմնած է Անարատ Յղութեան Հայ Քոյրերու Միաբանութիւնը), Հայոց մէջ առաջինը ըլլալով, կարդինալական աստիճանի բարձրացուած է Լեւոն Ժ. Պապին կողմէ[4]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  3. ««Ազդակ»` Ութսունվեց Տարիներու Ծառայութեան Ընդմէջէն. Զմմառու Վանքը` Հոգեւոր Եւ Մշակոյթի Կեդրոն - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2025-07-11
  4. «09- ԱՆտոն Պետրոս Թ. Հասունեան (1866-1880)»։ Armenian Catholic Church (en-US)։ 2017-07-07։ արտագրուած է՝ 2025-07-11