Jump to content

Անտիղոնի Մեթաքսա Գրոնտիրա

Անտիղոնի Մեթաքսա Գրոնտիրա
յուն․՝ Αντιγόνη Μεταξά
Ծնած է 1905[1]
Ծննդավայր Աթէնք, Յունաստան
Մահացած է 16 Հոկտեմբեր 1971(1971-10-16)
Քաղաքացիութիւն  Յունաստան
Ուսումնավայր Աթէնքի Դերասանական Արուեստի Դպրոց
Մասնագիտութիւն դերասանուհի, գրագէտ, մանկագիր և թատերագիր
Ամուսին Գոսթաս Գրոնտիրաս
Երեխաներ Լիդա Գրոնտիրա

Անտիղոնի Մեթաքսա Գրոնտիրա (յուն․՝ Αντιγόνη Μεταξά-Κροντηρά, 1905 Աթէնք16 Հոկտեմբեր 1971, Աթէնք), ծանօթ՝ Թիա Լենա (Θεία Λένα) կեղծանունով․ յոյն մանկավարժ, մանկական գրականութեան հեղինակ եւ դերասանուհի։ Հիմնադիրն է Յունաստանի առաջին մանկական թատրոնին՝ «Մանուկին թատրոնը»։

Տասնամեակներ եղած է մանուկներէն սիրուած «Թիա Լենա»ն․ Յունաստանի պետական ռատիօկայանէն 1938-էն մինչեւ 1966 ամէն օր, առտուան ժամերուն «Երեխային Ժամը» ծրագիրէն «Բարիլոյս երեխաներ» (Καλημέρα Παιδάκια) յայտագիր։ Հեղինակն է 54 մանկական գիրքերու, ի միջի այլոց՝ Երեխաներու Հանրագիտարանը (6 հատոր) եւ երեխաներու համար Յունական Դիցաբանութեան հանրագիտարանը։ Ներկայացուցած է հեքիաթներով եւ երգերով ձայնապնակներ, ինչպէս նաեւ առաջին մանկական հեռատեսիլի յայտագիրը՝ «Ընկերակցելով Թիա Լենային»: Եղած է հիմնադիրը Յունաստանի առաջին մանկական թատրոնին՝ «Մանուկին թատրոնը»։ Անոր նպատակն էր զուարճացնելով կրթել երեխաները: Իր գործունէութեան համար արժանացած է Աթենքի Ակադեմիայի մրցանակին (1965):

[2] [3] [4] [5] [6] [7]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. ΕΡΤ-յունական պետական հեռատեսիլ, տուրք՝ Թիա Լենային, 1991, նուիրուած Անտիղոնի Մեթաքսային մահուան 20-ամեակին․տեսերիզ(յունարէն)
  3. Անթիղոնի Մեթաքսա: Երեխաներուն սիրելի «Լենա Մօրաքոյրը» այսօրուան պէս (16/10) կը հեռանայ կեանքէն, Աթինորամա, 16-10-2024(յունարէն)
  4. EPBOOKS > Μεταξα Αντιγονη (Θεια Λενα)Մեթաքսա Անտիղոնի՝ Թիա Լենա, կենսագրական(յունարէն)
  5. Նաֆփլիոնի Հանրային Կեդրոնական Գրադարան «Օ Փալամիդիս», վաւերագրական Սիրելի Թիա Լենա․ կեանքն ու գործունէութիւնը Անտիղոնի Մեթաքսայի, 27-3-2018(յունարէն)
  6. youtube․ Թիա Լենա, առտուան զարթնում՝ երեխաներու յայտագիրին երգը
  7. [https://books.google.gr/books?id=WXWACwAAQBAJ&pg=PA648&redir_esc=y Ժողովրդական Զրոյցներ եւ Հեքիաթներ. Աւանդութիւններ եւ Բնագիրներ Աշխարհէն, 2-րդ Հրատարակութիւն,4 հատորներ․Anne E. Duggan Ph.D., Donald Haase Ph.D., Helen J. Callow ABC-CLIO, 1500 էջ, Փետր․ 12, 2016(անգլերէն)]