Անուբիս

(Վերայղուած է Անուբիս (արեւմտահայերէն)-էն)
Անուբիս
85%
in
p
wE16
Անուբիսը
կը պատկերէին
շնագայլի գլխով

Անուբիս (հին յուն․՝ Άνουβις, հին եգիպտերէն՝ Անփու կամ Ինփու), Հին Եգիպտոսի աստուածութիւն շնագայլի գլուխով եւ մարդու մարմինով:

Կարգը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անուբիսի դիմակ: 1585 Մ.թ.ա. թուական

Անուբիսը մահացածները դէպի հանդերձեալ կեանք ուղեկցողն է։ Հին թագաւորութեան մէջ կը համարուէր մեծ գերեզմանատուներու եւ գերեզմաններու բարեխօս, մեռեալներու թագաւորութեան դատաւորներէն մին, թոյներու եւ դեղերու պահապան։ Հին եգիպտական դիցաբանութեան մէջ՝ Օսիրիսի եւ Նեփթիսի զաւակն է:
Անուբիսի պաշտամունքի կեդրոնը կը համարուէր Վերին եգիպտական նոմի մայրաքաղաք Կինոպոլ քաղաքը։

Հոգիներ Փոխադրող[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փարաւոնեան վեջին դարաշրջանին (Ք.ա. 664–332), Անուբիսը կը պատկերուէր որպէս անձերը ապրողներու աշխարհի շեմէն անդրաշխարհ տանող: Թէեւ նոյն դերը երբեմն կը վերագրուէր կովու գլուխով Հաթորը, Անուբիսը սովորաբար սա գործին համար աւելի յաճախ ընտրուած էր:[1] Հռովմէական շրջանի Եգիպտոսի պատմութեան յոյն գրողները կը նշէին, «հոգիներ փոխադրող» ձեւը, անանկ, ինչպէս իրենց Հերմեսի պարագային, որ նոյն դերն ունէր յունական դիցաբանութեան մէջ:[2] Ըստ այդ ժամանակուան յուղարկաւորութեան մշակոյթի, հոգիները փոխադրող Անուբիսը կը ներկայացուէ յունական հագուստով:[3]

Անուբիսը անտիկ գրականության մեջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պլուտարքոսի «Իսիդան և Օսիրիսը» ստեղծագործութեան մeջ մեկնաբանութիւն մը կը մէջբերուի, ուր Անուբիսը Սեթի և Նեֆտիդայի որդին է, որ գտնուեր և դաստիարակուեր է Իսիդայի կողմէն[4]։ Ստրաբոնըկը յիշատակէ, որ ան եգիպտական աստուածութիւն է, որուն երկրպագեր են XVII վերին եգիպտական նոմի մէջ[5]։ Ըստ Վերգիլիոսի, Անուբիսը պատկերուած էր Էնեասի վահանի վրայ[6]։ Յուվենալիսը կը յիշատակէ աստուածութեան երկրպագութեան մասին Հռոմի մէջ[7]։

Հույները նույնացնում էին Անուբիսին Հերմեսի հետ[8][9][10][11]։

Անուբիսի հետ կապուած աստուածութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ինպուտ (հին.եգիպտ.)՝ եգիպտական դիցաբանութեան մէջ Դուատա աստուածուհին (մահացածներու գտնուելու վայրը)։Կը պատկերվոէր շան գլխով կնոջ տեսքով։ XVII (Կինոպոլի) վերին եգիպտական նոմի մէջ, անոր անունը կրող կինը,կը յամարուէր Անուբիսի կինը։ Երբեմն կ'երկրպագուէր որպես Անուբիսի կանացի ձև[12]։
  • Ուպուաուտ (հին եգիպտ. «Ճանապարհներ բացող»), Օֆոիս (հուն.)՝ եգիպտական դիցաբանութեան մէջ գայլի տեսքով աստուած, մահացածի ուղեկցողը դէպի Դուատ։
  • Իսդես (նաեւ կ'արտասանուէ որպէս Աստենու, Աստեն, Իստեն կամ Աստես)՝ հանդերձեկալ աշխարհի բարեխօսներէն մէկը (Դուատ, Արևմտեան անապատ) եգիպտական դիցաբանութեան մեջ, այդ առումով մօտիկ Անուբիսին։ Իսդեսը կը պատկերուէր խոշոր սեւ շունի տեսքով, նոյն կերպ, ինչպէս Անուբիսը կը պատկերուէր շնագայլի տեսքով։ Աւելի ուշ ժամանակաշրջանին կը նմանեցուէ Անուբիսի հետ:
  • Հերմանուբիս (հին յուն․՝ Ἑρμανοῦβις)՝ դիցաբանութեան մեջ եղեր է աստուած, որ իր կերպարով կը նմանէր Հերմեսին (հին յունական դիցաբանութիւն) և Անուբիսին (հին եգիպտական դիցաբանութիւն)։ Օսիրիսի և Նեֆտիդայի որդին էր։ Հերմեսը և Անուբիսը ունէին նմանատիպ պարտականութիւններ (անոնք հոգիներու ուղեկցորդներ էին[2]), ինչ որ, հաւանաբար, հանգեցուցեր է այդ երկու աստուածութիւններու միաձուլմանը ՝ Հերմանուբիսի։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Riggs, 2005, էջեր 127 and 166
  2. 2,0 2,1 Riggs, 2005, էջ 166
  3. Riggs, 2005, էջեր 127–28 and 166–67
  4. Плутарх. Об Исиде и Осирисе 14; 44, см. Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 1. С. 127.
  5. Страбон. География XVII 1, 40 (стр. 812)
  6. Вергилий. Энеида VIII 698
  7. См. Ювенал. Сатиры VI 534
  8. «Мифы народов мира»
  9. «Древнеегипетский словарь-справочник»
  10. «Словарь духов и богов германо-скандинавской, египетской, греческой, ирландской, японской мифологии, мифологий индейцев майя и ацтеков»
  11. «Краткий словарь мифологии и древностей». М. Корш. Санкт-Петербург, издание А. С. Суворина, 1894.
  12. Макс Мюллер. Египетская Мифология.