Անն Իտալկօ
| Անն Իտալկօ սպ.՝ Ana María Hidalgo Aleu և ֆրանսերէն՝ Anne Hidalgo | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | սպ.՝ Ana María Hidalgo Aleu |
| Ծնած է | 19 June 1959 |
| Ծննդավայր | Սան Ֆերնանտօ, Քատիս[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Ֆրանսայի սպանացի գաղթական[3] |
| Մայրենի լեզու | Սպաներէն և Ֆրանսերէն |
| Ուսումնավայր | Jean-Moulin-Համալսարան Lyon-3 և Փարիզ-Նանթեր համալսարան |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և Personnel of direct services to individuals |
| Վարած պաշտօններ | Île-de-France ի Շրջանային Խորհուրդի անդամ, 2016-2019 UCLG Համանախագահ[4][5], Փարիզի Խորհուրդի անդամ[6], Փարիզի քաղաքապետ[6], Փարիզի Միթրոփոլիսի Խորհրդատու[6], Նախարարութեան խորհուրդի նախագահ[7], Փարիզի Խորհուրդի անդամ[8] և Փարիզի քաղաքապետ[8] |
| Կուսակցութիւն | Ընկերվարական կուսակցութիւն |
| Ամուսին | Ժան Մարք Ժերմեն[9] և Ֆիլիբ Ժանթէ |
| Երեխաներ | Մաթիոյ Ժանթէ-Իտալկօ, Էլսա Ժանթէ-Իտալկօ և Արթուր Ժանթէ-Իտալկօ |
| Կայքէջ | paris.fr/pages/an…(ֆր.) |
|
Ստորագրութիւն | |
Անա Մարիա «Ան» Հիտալկօ Ալէու (Ana María "Anne" Hidalgo Aleu (ֆրանսերէն արտասանութիւնը՝ [an idalɡo], սպաներէն արտասանութիւնը՝ [iˈðalɣo], 19 Յունիս 1959, Սան Ֆերնանտօ, Անտալուսիա))․ սպանական ծագումով ֆրանսացի քաղաքական գործիչ։ Ան եղած է Փարիզի քաղաքապետութեան պաշտօնը վարող առաջին կինը։ Ընկերվարական կուսակցութեան (PS) անդամ է։
Առաջին տարիներ եւ կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իտալկօ ծնած է Սան Ֆերնանտօ, Գատիզ նահանգ, Սպանիա: Հօրենական մեծ հայրը Սպանացի ընկերվար էր, որ Սպանական Քաղաքացիական Պատերազմի աւարտէն ետք կնոջն ու չորս զաւակներուն հետ Ֆրանսա ապաստան գտած է։ Մեծ մայրն ու մեծ հայրը որոշ ժամանակ ետք վերադարձած են Սպանիա։ Մեծ մայրը մահացած է վերադարձի ճամբուն վրայ, իսկ մեծ հայրը մահապատիժի դատապարտուած է, սակայն այդ պատիժը յետագային փոխուած է ցմահ բանտարկութեան:
Իտալկօ մեծցած է Վէզի մէջ, Լիոնի 9-րդ թաղամասը, սպաներէն խօսելով իր ծնողքին հետ, իսկ ֆրանսերէն՝ քրոջը հետ: Ան Ժան Մուլէն Լիոն 3 համալսարանէն կը ստանայ մագիստրոսի տիտղոսը ընկերային իրաւաբանութեան մէջ , նախքան բարձրագոյն ուսման (DEA) մագիստրոսը՝ ընկերային եւ արհեստակցական միութիւններու մէջ, աւարտելը Արեւմտեան Փարիզի Նանթէր լա Տէֆանս համալսարանին մէջ։
1982-ին, Հիտալկօ մուտք գործեց Աշխատանքի տեսչութեան ազգային մրցանքին (Inspection du travail) եւ գրաւեց հինգերորդ դիրքը։ Ան ստացաւ իր առաջին տեսուչի պաշտօնը Շըվիյի-Լարուի մէջ 1984-ին, 24 տարեկան հասակին։
1991-ին, Հիտալկօ նշանակուեցաւ Աշխատանքի Ազգային Հիմնարկի տնօրէն։ 1993-ին, ան միացաւ Աշխատանքի նախարարութեան մասնագիտաուսուցման պատուիրակութեան եւ Ժընեւի Աշխատանքի Միջազգային Գրասենեակէն 1995-էն 1996 առաքելութիւն մը ստանձնեց։ Այնուհետեւ մէկ տարի աշխատեցաւ որպէս աշխատակազմի տնօրէնի նախագիծի պատասխանատու Աշխատանքի նախարարութեան մէջ։ 1996-էն 1997, ան պաշտօնեայ էր Compagnie Générale des Eaux-ի (այդ ժամանակին՝ Vivendi եւ Vivendi Universal) մարդկային աղբիւրներու տնօրինութեան մէջ։
Իտալկօ հեռացաւ պետական ծառայութենէ Յուլիս 1, 2011-ին, 52 տարեկան հասակին։
Նախարարական խորհրդասենեակներու անդամ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1997- 2002, Իտալկօ Լիոնէլ Ժոսփէնի կառավարութեան մէջ երեք նախարարական գրասենեակներու աշխատակից էր որպէս գիտարուեստական խորհրդատու։ Նախ Մարթին Օպրիի գրասենեակին մէջ, Աշխատանքի Եւ Համերաշխութեան Նախարարութիւն, 1998-էն 2000՝ Նիքոլ Փերիի հետ (Կանանց Իրաւունքներու եւ Մասնագիտական Ուսուցման Պետական Քարտուղար) ուր մասնակցեցաւ յատկապէ կանանց եւ մարդկանց միջեւ հաւասարութեան եւ մասնագիտական հաւասարութեան օրէնքներու նախագծման, եւ Նոյեմբեր 2000-էն մինչեւ Մայիս 2002, Արդարադատութեան Նախարար Մարիլիզ Լըպրանշիի գրասենեակին մէջ, ուր նաեւ դարձաւ առաքելութեան ղեկավար, պատասխանատու ընկերային յարաբերութիւններուն եւ պետական պաշտօնեաներու կարգավիճակին։
Իտալկօ 2013 Ապրիլ 4-ին, RMC-էն յայտարարեց թէ՝ «Ես ամսական զուտ 5,000 Եւրօ կը վաստակիմ իմ յանձնարարութիւններուս համար»։ Atlantico կայքին համաձայն, ան ստացաւ, իր բոլոր եկամուտներուն համար, զուտ ամսական մօտաւորապէս՝ 8,200 եւրօ:
Քաղաքական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իտալկօ, Պերթրան Տելանոէի քաղաքապետութեան ժամանակ (2001–2014), Փարիզին փոխքաղաքապետութիւնը վարած է, միաժամանակ պահելով Փարիզի խորհուրդի անդամ տիտղոսը՝ 2001-էն ի վեր։ Ան քաղաքապետ ընտրուած է 2014-ին։
Իր առաջին ժամանակաշրջանին՝ իբրեւ Փարիզի Քաղաքապետ, ան գործարկեց քաղաքին մէջ «Վերստեղծել Փարիզ» (Réinventer Paris) ծրագիրը, որուն նպատակն էր վերանորոգել եւ հնացած վայրերուն նոր գործածութիւններ յատկացնել, ինչպէս նաեւ քաղաքին մէջ նախագիծերու համար բացաւ մասնակցային պիւտճէի հարթակ մը։ 2015-ը նշանաւորուեցաւ իսլամական ահաբեկչութեան դէպքերով՝ Յունուարին «Charlie Hebdo»-ի կրակոցը եւ Նոյեմբեր ամսուան համակարգուած յարձակումները, ներառեալ Պաթաքլան թատրոնի կոտորածը՝ որուն անձամբ ականատես եղաւ։
Փարիզի քաղաքապետի պաշտօնին իր երկրորդ ժամանակաշրջանին ընթացքին, Իտալկօ հսկեց քաղաքին պատասխանը COVID-19 համաճարակին, գործադրելով միջոցներ, ինչպէս օրինակ՝ գիշերային պարետային ժամին ոչ անհրաժեշտ խանութներու փակումը եւ 50 քիլոմեթր (31 մղոն) հեծանիւներու արահետներու (ծանօթ որպէս «քորոնա շաւիղ» coronapistes) ներմուծումը՝ հանրային փոխադրամիջոցներու վրայ ճնշումը նուազեցնելու համար:
2021-ի սկիզբը, Իտալկոյի վարած քաղաքականութենէն լուրջ թիւ մը միջազգային ուշադրութեան արժանացաւ, ինչպէս օրինակ՝Փարիզի մեքենաներու կայանատեղերու կէսէն աւելին հեռացնելու եւ Էլիսեան դաշտերու պողոտան (Champs-Élysées) «հիասքանչ պարտէզի» վերածելու իր առաջարկը:
2024-ին, Փարիզ հիւրընկալեց ամառնային Ողիմպիական խաղերը. բացման արարողութիւնը տեղի ունեցաւ մարզադաշտէն դուրս՝ Ողիմպիական խաղերու արդի պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով, մարզիկները նաւով շքերթ կատարեցին Սէն գետին երկայնքին։
12 Սեպտեմբեր 2021-ին, Հիտալկօ յայտարարեց իր թեկնածութիւնը 2022-ի նախագահական ընտրութիւններուն, չնայած իր 2020-ի խոստումին՝ աւարտել Փարիզի քաղաքապետի պաշտօնի մէջ երկրորդ ժամանակաշրջանը: Ան տասներկու թեկնածուներու միջեւ գրաւեց տասներորդ դիրքը՝ 1.75% ձայնով․ ամէնէն նուազ արդիւնքը Ֆրանսայի նախագահական ընտրութիւններուն մէջ Ընկերվար թեկնածուի համար։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրանսական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պատուոյ Լեգէոնի Սպայ. Պատուոյ Լեգէոնի Սպայ (2025),
- 18 Սեպտեմբեր 2012-ին կոչուած ասպետ, ան կը ստանձնէ սպայի աստիճան 29 Յունուար 2025-ին, «Փարիզի քաղաքապետ, Ողիմպիական աշխատանքներու մատակարարման ընկերութեան նախագահ» տիտղոսով,
- Ազգային արժանիքներու շքանշանի սպայ. Ազգային արժանիքներու շքանշանի սպայ (անմիջապէս նշանակուած սպայ, 2016)։
Օտարերկրեայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քաղաքացիական արժանիքներու շքանշանի Մեծ Խաչ (Սպանիա, 2015),
- ESP Isabella Catholic Order COM Իզապել Կաթոլիկ Շքանշանի Հրամանատար (Սպանիա, 2010),
- Ծագող Արեւի Շքանշանի Ոսկեայ ժապաւէն եւ Արծաթեայ Վզնոց (Ճափոն, 2021),
- Առանց շրջանակի Ազտեք Արծիւի Շքանշանի Մեծ Սպայ (Մեքսիկա, 2016) ,
- SEN Առիւծի Շքանշան - Մեծ Սպայ BAR Ազգային Առիւծի Շքանշանի Մեծ Սպայ (Սենեկալ, 2016),
- Բեւեռային Աստղի Թագաւորական Շքանշանի Հրամանատար. Բեւեռային Աստղի Թագաւորական Շքանշանի Հրամանատար (Շուէտ, 2014)։
- Միջազգային
- Ողիմպիական Շքանշանի Արծաթեայ Աստիճան. Ողիմպիական Շքանշանի Արծաթեայ Ասիճան (Միջազգային Ողիմպիական Կոմիտէ), 12 Օգոստոս 2024։
Յարգանքի Տուրք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2014-ին ան կը ճանչցուի «Տարուան Անձ» Vanity Fair պարբերականի սպանական հրատարակութեան կողմէն:
- 2024-ին, ան մաս կը կազմէ 2024-ի աշխարհի ամենաազդեցիկ 25 կանանց ցանկին, Financial Times-ի համաձայն:
[10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20] [21] [22] [23] [24] [25] [26]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 Deutsche Nationalbibliothek Record #1036302342 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- 1 2 https://www.parismatch.com/People/Politique/Le-jour-ou-je-suis-devenue-francaise-524624
- ↑ https://www.france24.com/en/20140405-paris-first-woman-mayor-anne-hidalgo-spain-immigrant-delanoe
- ↑ http://www.rabat2013.uclg.org/news/new-uclg-presidency-elected-rabat
- ↑ (unspecified title) — 2006.
- 1 2 3 Répertoire national des élus — 2019.
- ↑ https://www.c40.org/blog_posts/paris-mayor-anne-hidalgo-elected-as-new-c40-chair
- 1 2 (unspecified title) — 2020.
- ↑ https://paris.maville.com/actu/actudet_-Jean-Marc-Germain-homme-de-l-ombre-de-Martine-Aubry-et-epoux-d-Anne-Hidalgo_44484-2173128_actu.Htm
- ↑ FRANCE 24 - Սպանացի գաղթական Իտալկօ կը դառնայ Փարիզի առաջին կին քաղաքապետը, 5-4-2014 (անգլերէն)
- ↑ Վերստեղծել Փարիզը․ Իտալկոյին գրաւը․ le parisien, 2-2-2016(ֆր.)
- ↑ the Guardian - Փարիզ վերջնականապէս բարեփոխուած․ Օր մը Իտալկոյին հետ, 15-4-2016
- ↑ The Guardian Փարիզ համաձայնեցաւ Էլիսեան դաշտերը վերածել «արտասովոր պարտէզի» Kim Willsher in Paris, 10-1-2021(անգլերէն)
- ↑ Իտալկօ կը յայտարարէ իր թեկնածութիւնը Ֆրանսայի Հանրապետութեան նախագահութեան պաշտօնին համար, 12-9-2021(ֆր.)
- ↑ Le Figaro Իտալկօ խոստացած էր թէ թեկնածութիւն պիտի չդնէ նախագահական ընտրութիւններուն, 12-9-2021(ֆր.)
- ↑ el paisԳատիսէ մէկ աղջիկ, Փարիզի քաղաքապետարանին մէջ, 1-4-2001(սպան․)
- ↑ International Business Times Ո՞վ է Անն Իտալկօ, 13-3-2018(անգլերէն)
- ↑ Paris Match «Այն օր երբ ֆրանսացի եղայ», Իտալկօ, 8-8-2013(ֆր.)
- ↑ linternaute.com - Անն Իտալկօ, կենսագրականը, 19-12-2017(ֆր.)
- ↑ Gala - Անն Իտալկօ, 10-6-2018(ֆր.)
- ↑ Le Monde- Անն Իտալկօ․ Փարիզի առաջին կին քաղաքապետ, 30-3-2014(ֆր.)
- ↑ 2016 թուականի Նոյեմբեր 14-ի հրամանագիր՝ պաշտօնի բարձրացման եւ նշանակման մասին(ֆր.)
- ↑ RTL.fr 2020-ի քաղաքապետականընտրութիւններ․ Անն Իտալկոյի կանանչ ծրագիրը, 27-1-2020(ֆր.)
- ↑ Անն Իտալկօ կը պարգեւատրուի Սպանիոյ թագաւորին կողմէ, lefigaro.fr 14-7-2010(ֆր.)
- ↑ Diario Oficial de la Federación Մեքսիքական Ազթեք Արծուի Շքանշանը շնորհուած է Ֆրանսայի Հանրապետութեան երեսունմէկ քաղաքացիներու(անգլերէն)
- ↑ Անն Իտալկօն Financial Times-ի 2024-ի ամէնէն ազդեցիկ 25 կիներու ցանկին մէջ, BFM, 6-12-2024 (ֆր.)