Աննա Վանէսեան
|
| |
| Ծնած է | 1982 |
| Ծննդավայր | Գորիս |
| Մասնագիտութիւն | բժիշկ |
| Կոչում | բժշկական գիտությունների թեկնածու |
Աննա Սպարտակի Վանէսեան (1982), հայ բժիշկ, վիրաբոյժ, ուռուցքաբան-մամոլոգ է, բժշկական գիտութիւնների թեկնածու։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աննայ Վանէսեանը ծնած է 1982 թուականին Գորիս քաղաքին մէջ։ 2005 թուականին գերազանց, կարմիր տիփլոմով աւարտած է Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ նոյն տարուան ընդունուած է պլաստիկ, վերակառուցողական եւ վերականգնողական վիրաբուժութեան, միկրովիրաբուժութեան եւ ոսկրային վիրաբուժութեան կլինիկական օրտինատուրա։
2006 թուականին մրցութային հիմունքներով, միջազգային պայմանագրի շրջանակին մէջ, ընդունուած է կլինիկական օրտինատուրա։ 2008 թուականին գերազանցութեամբ աւարտած է օրտինատուրան եւ անմիջապէս շարունակած է ուսումը ասպիրանտուրային մէջ։ Իր գիտական աշխատանքը նուիրուած էր «Վերականգնողական-պլաստիկ վիրահատութիւնները կրծքագեղձի քաղցկեղի պարագային» թեմային[1]։
2004 թուականին Երեւանի պետական բժշկական համալսարանին կողմէ արժանացած է արծաթէ մետալի՝ ուսումնական եւ մանկավարժական ոլորտներուն մէջ ունեցած յաջողութիւններուն համար։ Նոյն տարուան նաեւ պարգեւատրուած է Հայաստանի գիտութիւններու ազգային ակադեմիային կողմէ։
2004-2006 թուականներուն եղած է «Medicus» ուսանողական ամսաթերթի գլխաւոր խմբագիրը[2]։ 2005 թուականին ստացած է Հայկական ազգային ասամբլէի «Լաւագոյն ապագայ բժիշկ» մրցանակը[3]։
Երեք անգամ արժանացած է երիտասարդ գիտնականի մրցանակի միջազգային գիտաժողովներու ընթացքին՝ 2005 թուականին Երեւանի մէջ, իսկ 2010 թուականին՝ Քիեւի եւ Պարսելոնայի մէջ։
Մասնագիտական փորձառութիւն անցուցած է Միացեալ Նահանգներու Մերսըր համալսարանին եւ Ճորճիա նահանգի բժշկական կեդրոնին մէջ, ինչպէս նաեւ Հունգարիոյ վնասուածքաբանութեան եւ օրթոպետիայի կեդրոնին մէջ։
Մասնակցած է աւելի քան քսանհինգ գիտաժողովներու՝ ներկայացնելով զեկուցումներ եւ գիտական հաղորդումներ։
Ներկայիս ան ունի աւելի քան յիսունհինգ հրատարակուած գիտական աշխատութիւն։
Գիտական աշխատանքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Современные аспекты и перспективы выполнения кожесохранной мастэктомии у больных раком молочной железы[4]
- Выбор сосуда-реципиента для микрохирургической реконструкции молочной железы[5]
- Онкопластическая хирургия молочной железы: основы,классификация, алгоритм. Опухоли женской репродук-тивной системы.[6]
- Исследование внутренних грудных артерий и вен для использования в качестве сосудов-реципиентов при микрохирургической реконструкции молочной железы[7]
- РЕКОНСТРУКТИВНО-ПЛАСТИЧЕСКАЯ ХИРУРГИЯ РАКА МОЛОЧНОЙ ЖЕЛЕЗЫ ЦЕНТРАЛЬНОЙ И МЕДИАЛЬНОЙ ЛОКАЛИЗАЦИИ[8]
- Современные принципы хирургического лечения рака молочной железы[9]
- МИОПЛАСТИКА ПРИ РАДИКАЛЬНОЙ МАСТЭКТОМИИ КАК МЕТОД ПРОФИЛАКТИКИ ДЛИТЕЛЬНОЙ ЛИМФОРЕИ[10]
- Роль имплантантов и эспандеров в реконструктивно-пластической хирургии молочной железы[11]
- Small refinements in breast reconstruction: a technique for inframammary fold creation[12]
- Миопластика как метод профилактики длительной лимфореи при радикальной мастэктомии[13]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ванесян Анна СпартаковнаԿաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ ««Medicus» ուսանողական ամսաթերթ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ ապրիլի 15-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ մարտի 2
- ↑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԿԳՆ-Ի ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆԸ
- ↑ Современные аспекты и перспективы выполнения кожесохранной мастэктомии у больных раком молочной железы
- ↑ сосуда-реципиента для микрохирургической реконструкции молочной железы
- ↑ Онкопластическая хирургия молочной железы: основы,классификация, алгоритм. Опухоли женской репродук-тивной системы.
- ↑ *Исследование внутренних грудных артерий и вен для использования в качестве сосудов-реципиентов при микрохирургической реконструкции молочной железы
- ↑ РЕКОНСТРУКТИВНО-ПЛАСТИЧЕСКАЯ ХИРУРГИЯ РАКА МОЛОЧНОЙ ЖЕЛЕЗЫ ЦЕНТРАЛЬНОЙ И МЕДИАЛЬНОЙ ЛОКАЛИЗАЦИИ
- ↑ Современные принципы хирургического лечения рака молочной железы
- ↑ «МИОПЛАСТИКА ПРИ РАДИКАЛЬНОЙ МАСТЭКТОМИИ КАК МЕТОД ПРОФИЛАКТИКИ ДЛИТЕЛЬНОЙ ЛИМФОРЕИ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ հունվարի 14-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ ապրիլի 1
- ↑ Роль имплантантов и эспандеров в реконструктивно-пластической хирургии молочной железыԿաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ Small refinements in breast reconstruction: a technique for inframammary fold creation
- ↑ Миопластика как метод профилактики длительной лимфореи при радикальной мастэктомии