Աննա Կոստանեան
| Աննա Կոստանյան | ||
| ||
|---|---|---|
| 2019 հունվարի 14-ից | ||
| Կուսակցութիւն՝ | Լուսաւոր Հայաստան Կուսակցութիւն | |
| Մասնագիտութիւն՝ | քաղաքական գործիչ | |
| Ծննդեան օր | 17 Յունուար 1987 (39 տարեկան) | |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն | |
| Քաղաքացիութիւն | ||
Աննա Մայիսի Կոստանեան՝ (17 Յունուար 1987, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ լեզուաբան, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամաւոր[1]։ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան անդամ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աննա Մայիսի Կոստանեան ծնած է 17 Յունուար 1987 -ին, Երեւանի մէջ[2]։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2008 թուականին աւարտած է Երեւանի Վ. Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարանը։ 2017 թուականին աւարտած է ԵԽ քաղաքական դասընթացքներու Երեւանեան դպրոցը։
Աշխատանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2008–2012 թուականներուն եղած է «Իմէգայ Սերուիս» ՍՊԸ տուր-օպերատոր, թարգմանիչ։ 2013–2016 թուականներուն՝ «Ջի դիզայն» ՍՊԸ նախագծերու ղեկավար։ 2017–2018 թուականներուն՝ «Apricot Project» ՍՊԸ մարքեթինկի բաժինի համակարգող, մարդկային ռեսուրսներու կառավարման եւ արտաքին կապերու պատասխանատու։ 2018 թուականի մայիս–յունիս՝ «MBG Hospitality» ՍՊԸ մարքեթինկի համակարգող, հասարակայնութեան հետ կապերու պատասխանատու։
2018 թուականին ընտրուած է ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր՝ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան համապետական ընտրական ցանկով։
Քաղաքական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2015 թուականէն Լուսաւոր Հայաստան կուսակցութեան հիմնադիր անդամ է։ 2017 թուականին եղած է ՀՀ ԱԺ պատգամաւորի թեկնածու՝ «ԵԼՔ» դաշինքէն։
Ընտանեկան կարգավիճակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամուսնացած է, ունի երկու զաւակ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները»
- ↑ «ԱԺ պատգամավար Աննա Կոստանյան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-07-22-ին։ արտագրուած է՝ 2019-03-07