Jump to content

Աննա Խաչատրեան (բժիշկ)

Աննա Խաչատրյան
Ծննդավայր Հայաստան Հայաստան, Երևան
Կոչում պրոֆեսոր
Գիտական աստիճան բժշկական գիտությունների դոկտոր
Աշխատավայր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Վլադիմիր Ավագյանի» անվան բժշկական կենտրոն

Աննա Սարգսի Խաչատրեան (), հայ բժիշկ-մորֆոլոգ եւ ախտաբան, բժշկական գիտութիւններու դոկտոր (2013), փրոֆէսօր։

Ան դասախօս է Երեւանի Մխիթար Հերացիի անուան պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիայի եւ կլինիկական մորֆոլոգիայի ամպիոնին մէջ, եւ կը զբաղեցնէ «Վլադիմիր Աւագեան» բժշկական կեդրոնի պաթոմորֆոլոգիական բաժանմունքի վարիչի պաշտօնը։

Աննա Խաչատրեան ծնած է 6 Սեպտեմբեր 1977-ին, Երեւանի մէջ։ 1993 թուականին աւարտած է Երեւանի թիւ 12 միջնակարգ դպրոցը՝ գերազանցութեամբ։ 1994 թուականին ընդունուած եւ 2000 թուականին գերազանցութեամբ աւարտած է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական կանխարգելման բաժանմունքը։

20002001 թուականներուն ՀՀ Առողջապահութեան նախարարութեան Ս. Խ. Աւդալբեկեանի անուան Առողջապահութեան ազգային ինստիտուտին մէջ անցած է մասնագիտացում՝ հիգիենայի ծրագրով, իսկ 20022004 թուականներուն Երեւանի Մխիթար Հերացիի անուան պետական բժշկական համալսարանին մէջ՝ ախտաբանական անատոմիայի ծրագրով։

2004 թուականէն ի վեր՝ ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի եւ կլինիկական մօրֆոլոգիայի ամպիոնի դոցենտ է։

2003 թուականէն ի վեր՝ «Շենգաւիթ» բժշկական կեդրոնի պաթոհիստոլոգիական ծառայութեան ղեկավարն է։

2013 թուականէն ի վեր՝ «Վլադիմիր Աւագեան» բժշկական կեդրոնի պաթոմօրֆոլոգիական բաժանմունքի վարիչն է[1]։

Գիտական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2004 թուականին պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն եւ ստացած է բժշկական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան[2]։

2011 թուականին ՀՀ ԲՈՀ-ի որոշմամբ ստացած է դոցենտի գիտական կոչում։

2013 թուականին պաշտպանած է դոկտորական ատենախօսութիւն եւ ստացած է բժշկական գիտութիւններու դոկտորի գիտական աստիճան[3]։

Հեղինակ է 52 գիտական յօդուածներու, երկու ուսումնական-մեթոդական ձեռնարկներու եւ մէկ դասագիրքի, որ երաշխաւորուած է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմէ։

27.10.2010 ՀՀ պաշտպանութեան նախարարի N 1243 հրամանով պարգեւատրուած է «Անբասիր ծառայութեան համար» I աստիճանի մեդալով։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ««Վլադիմիր Ավագյանի» անվան բժշկական կենտրոն»
  2. «Էխինոկոկոզի պաթոմորֆոլոգիական բնութագիրը և որոշ կլինիկահամաճարակաբանական օրինաչափությունները Հայաստանում | ԲՈԿ - Supreme Certifying Committee»։ www.bok.am։ արտագրուած է՝ 2020 թ․ դեկտեմբերի 27
  3. «Վահանաձև գեղձի քաղցկեղի ախտորոշման ձևաբանաներզատական չափանիշները և նրա հիմնական համաճարակաբանական օրինաչափությունները Հայաստանում | ԲՈԿ - Supreme Certifying Committee»։ www.bok.am։ արտագրուած է՝ 2020 թ․ դեկտեմբերի 27