Աննա Արզումանեան
| Աննա Արզումանեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 21 Ապրիլ 1962[1] (64 տարեկան) |
| Ծննդավայր | Պուէնոս Այրէս, Արժանթին |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Դել Սալվադոր համալսարան? |
| Մասնագիտութիւն | վիպասան, բանաստեղծուհի, փաստաբան, գրագէտ և իրաւաբան |
| Աշխատավայր | Latin American School for Social Sciences? և Բուենոս Այրեսի համալսարան? |
| Անդամութիւն | Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիա? |
| Կայքէջ | anaarzoumanian.com.ar |
Աննա Արզումանեան (21 Ապրիլ 1962[1], Պուէնոս Այրէս, Արժանթին), արժանթինահայ փաստաբան եւ հոգեբան։ Գրող, բանաստեղծ եւ թարգմանիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պուէնոս Այրէս: Մասնագիտութեամբ փաստաբան է: Դասաւանդած է «Իրաւունքի փիլիսոփայութիւն» նիւթը Պուէնոս Այրէսի «Սալվատոր» համալսարանի Իրաւագիտութեան բաժանմունքին մէջ (1988 – 2001):
2003-ին աւարտած է Պուէնոս Այրէսի «Լասանեան քոլէճ»ի հոգեվերլուծութեան դոկտորան:

Հրատարակած է՝ «Շուրթեր», «Քարի տակ», «Խեղդողը», «Երբ ամեն ինչ վերջանա`ամեն ինչ կվերջանա, Կովկասները» բանաստեղծական ժողովածուները, Նրանց կինը վէպը, «Նուռը», «Իմը», «Խուանա Ա պատմուածքները», ինչպէս նաեւ «Մարդկային պահեստարան. անհետացման մի աշխարհագրութիւն» ուսումնասիրութիւնը:
Ֆրանսերէնէ սպաներէնի թարգմանած է Լիւսյէն Ֆրապիէ-Մազուրի Սադը եւ օրգիայի արձանագրումը գիրքը եւ անգլերենէ սպաներէնի` Սիւզան Գուբարի Հոլոկոստի պոեզիայի ընդարձակն ու համառոտը։
Հոլոքոստի ուսումնասիրութեան «Եադ Վաշէմ» միջազգային դպրոցի ֆինանսաւորմամբ իրականացուցած է «Ողջակիզման յիշողութիւնը եւ անոր փոխանցման երկընտրանքները» սեմինարը Երուսաղէմի մէջ, (2008). Արժանթինի եւ Հայաստանի մէջ նկարահանած է «Ա» վաւերագրական ֆիլմը` Արժանթինի Կինոյի և Տեսաձայնային արուեստներու Ազգային Ինստիտուտի ֆինանսաւորմամբ: Ֆիլմը կը վերաբերի Հայոց ցեղասպանութեան եւ Արժանթինի զինուորական գունդի բռնապետութեան օրով անհետացածներուն, որու ղեկավարն է Իգնասիօ Դիմատիան (2010)[2]:
Աննա Արզումանեան «Ցեղասպանութիւնը ուսումնասիրող հետազօտողներու միջազգային միութեան» անդամ է[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://catalogo.bn.gov.ar/F/?func=direct&local_base=BNA10&doc_number=000040202
- ↑ «ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ ԱՆՆԱ»։ Pakine (en-US)։ արտագրուած է՝ 2026-04-07
- ↑ «Arzoumanian, Ana» (անգլերէն եւ սպաներէն)։ արտագրուած է՝ 2026-04-07