Աննա Ասլան
|
| |
| Ծնած է | 1 Յունուար 1897[1][2] |
| Ծննդավայր | Բրեիլա, Ռումանիա[3][4] |
| Մահացած է | 21 Մայիս 1988[1][4] (91 տարեկանին) |
| Մահուան վայր | Պուխարեստ, Ռումանիա[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Կրթութիւն | Պուխարեսթի համալսարան[2] |
| Մասնագիտութիւն | բժիշկ, ծերաբան, կենսաբան, գիւտարար և համալսարանի դասախօս |
| Կոչում | փրոֆէսոր |
| Աշխատավայր | Universitatea de Medicină și Farmacie Victor Babeș? և “Ana Aslan” National Geriatrics and Gerontology Institute? |
| Պաշտօն | տնօրէն |
| Անդամակցութիւն | Ռումանական ակադեմիա[2] և Նյու Յորքի գիտությունների ակադեմիա?[2] |
| Կուսակցութիւն | Ռումինիայի կոմունիստական կուսակցություն?[2] |
| Պարգեւներ | Ակադեմիական արմավենիներ շքանշանի ասպետ?, Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»?, «Իտալիոյ Հանրապետութեան մատուցած ծառայութիւններու համար» ղեկավարի շքանշան, Լեոն Բերնարդի ֆոնդի մրցանակ?, «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան? և Ակադեմիական արմավենիների ֆրանսիական շքանշան? |
Աննա Մկրտիչի Ասլան (1 Յունուար 1897[1][2], Բրեիլա, Ռումանիա[3][4] - 21 Մայիս 1988[1][4], Պուխարեստ, Ռումանիա[4]), բժիշկ, ծերաբան եւ ծերաբոյժ։ Ռումանիոյ մէջ ծերաբաններու եւ ծերաբոյժներու դպրոցի հիմնադիրն էր։
Բժշկական գիտութիւններու դոկտոր (1961), փրոֆէսէօր (1945), Ռումանիոյ ակադեմիայի անդամ (1974), Ռումանիոյ գիտութեան վաստակաւոր գործիչ (1977) եւ Ռումանիոյ սոցիալական աշխատանքի հերոս (1971)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1922-ին աւարտած է Պուխարեսթի համալսարանի բժշկական բաժանմունքը։
1948-1952 թուականներուն եղած է Կ. Փարհոնի անուան ծերաբանութեան եւ ծերաբուժութեան հիմնարկի տնօրէնը։
Իր աշխատանքները կը վերաբերէին փորձառական, քլինիքական եւ ընկերային ծերաբանութեան խնդիրներուն։
Վաղաժամ ծերացումը կանխելու նպատակով Աննա Ասլան առաջարկած է ներարկման համար նովոքայինի լուծոյթներ։ Հետագային ստեղծած է Գերովիթալ H3 եւ «Ասլաւիթալ» պատրաստուկները, իսկ մանկական թուլամտութեան բուժման համար՝ «Ասլաւիթալ երեխաներու համար» դեղամիջոցը։
1959-էն սկսեալ նախագահած է Ռումանիոյ ծերաբաններու եւ ծերաբոյժներու ընկերակցութիւնը։ 1982-էն սկսեալ եղած է ԽՍՀՄ ծերաբաններու եւ ծերաբոյժներու ընկերակցութեան պատուաւոր անդամ, ինչպէս նաեւ արտասահմանեան բազմաթիւ ակադեմիաներու եւ գիտական ընկերակցութիւններու անդամ։
Պարգեւներ եւ յիշատակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սահմանուած են Աննա Ասլանի անունը կրող մրցանակներ, որոնցմէ են՝
Աննա Ասլանի անունը փորագրուած է Հիպոկրատի մարմարէ յուշարձանին վրայ՝ Յունաստանի մէջ[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան
- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 https://web.archive.org/web/20130116131100/http://www.ana-aslan.ro/index_en.htm
- 1 2 3 4 5 6 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 122.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005