Աննա Աղաճանեան
Արտաքին տեսք
| Աննա Աղաճանեան | |
|---|---|
| Ծնած է | 12 Մայիս 1970 (56 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | հայերէն |
| Ուսումնավայր | Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց?, Երեւանի Պետական Համալսարան, Օքսֆորտի Համալսարան և Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոն? |
| Մասնագիտութիւն | դիւանագէտ |
| Աշխատավայր | Հայաստանի նախագահի աշխատակազմ? և Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութիւն |
Աննա Աղաճանեան (12 Մայիս 1970, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ դիւանագէտ։ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան։
Աշխատանքային գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1991-1992 թուականներուն եղած է Հայաստանի Հանրապետութեան գերագոյն խորհուրդի տեղեկատուական եւ վերլուծութեան վարչութեան փորձագէտ։
- 1992-1993 թուականներուն՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի վերլուծական վարչութեան փորձագէտ։
- 1993-1996 թուականներուն՝ Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութեան Եւրոպայի վարչութեան երկրորդ եւրոպական բաժնի երրորդ, երկրորդ, առաջին քարտուղար։
- 1997-1998 թուականներուն՝ ՄԱԿ-ի մէջ Հայաստանի Հանրապետութեան մշտական ներկայացուցչութեան առաջին քարտուղար (Նիւ Եորք)։
- 1999-2003 թուականներուն եղած է Արտաքին Գործոց Նախարարութեան միջազգային կազմակերպութիւններու ՄԱԿ-ի բաժնի վարիչ։
- 2003-2006 թուականներուն՝ ԵՄ-ում Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցչութեան խորհրդական։
- 2006-2007 թուականներուն՝ Արտաքին Գործոց Նախարարութեան միջազգային կազմակերպութիւններու վարչութեան մարդու իրաւունքներու բաժնի վարիչ։
- 2008-2009 թուականներուն՝ Արտաքին Գործոց Նախարարութեան Եւրոպայի վարչութեան պետ։
- 2009-2013 թուականներուն՝ Եւրոպական Միութեան մէջ, Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցչութեան դեսպանորդ։
- 2013 թուականին՝ Արտաքին Գործոց Նախարարութեան աշխատակազմի քարտուղարութեան խորհրդական։
- 2013 թուականի Դեկտեմբերին Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագիրով նշանակուած է Ինտոնեզիոյ Հանրապետութեան մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը՝ Ճաքարթա)[1]։
- 2016 թուականի 14 Մարտին, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագիրով՝ համատեղութեան կարգով, նշանակուած է Մալեզիոյ մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը՝ Ճաքարթա)[2]։
- 2018 թուականի 2 Մարտին, Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով ազատուած է Ինտոնեզիոյ Հանրապետութեան եւ Մալեզիոյ մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնէն[3]։
- 2018-2020 թուականներուն եղած է Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարի խորհրդական։
- 2020 թուականի 31 Յուլիսին, Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով նշանակուած է Պելճիքայի Թագաւորութեան մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան, ինչպէս նաեւ Եւրոպական Միութեան մէջ Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցչութեան ղեկավար (նստավայրը՝ Պրիւքսէլ)[4]։
Դիվանագիտական աստիճաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ա. ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՄԱԼԱՅԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2018 թ․ մարտի 2
- ↑ «ՀՀ նախագահի հրամանագիրը Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար նշանակելու վերաբերյալ»։ www.mfa.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2020 թ․ օգոստոսի 4
- ↑ Աննա Աղաջանյան, Կենսագրական տվյալներ[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ «Դիւանագիտական Աստիճաններու Տուչութիւն»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2015-03-03։ արտագրուած է՝ 2026-05-13
- ↑ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ