Անկոլայի դրօշ
Արտաքին տեսք
| Անկոլայի դրօշ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | ազգային դրօշ |
| Երկիր |
|
| Իրաւասութեան տարածք | Անկոլա |
| Նշան | 🇦🇴 |
| Յարաբերութիւն | 3:2 |
| Ընդունուած է | 11 Նոյեմբեր 1975 |
| Գոյներ | կարմիր, սեւ և Դեղին (գոյն) |
| Պատկերուած է | մաչետե?, ատամնանիվ?, հնգաթեւ աստղ և դաշտ |
Անկոլայի դրօշը բաղկացած է երկու հաւասար հորիզոնական մասերէ՝ կարմիր վերէն եւ սեւ վարէն։ Կեդրոնը տեղադրուած են աշխատողներուն եւ արդիւնաբերական արտադրութիւն խորհրդանշող ատամնանիւի հատուած, գիւղացիներուն, գիւղատնտեսական արտադրութեան եւ զինուած պայքար խորհրդանշող մաչետէ, եւ միջազգային համերաշխութիւն ու առաջընթաց խորհրդանշող աստղ։ Ատամնանիւը, մաչետէն, եւ աստղը դեղին են, որ կը խորհրդանշէ երկրի հարստութիւնը։ Կարմիր հորիզոնական շերտը կը խորհրդանշէ երկրի անկախութեան համար թափուած արիւնը, իսկ սեւը կը խորհրդանշէ Ափրիկէն։ Դրօշը առաջին անգամ բարձրացուած է 11 Նոյեմբեր 1975-ին՝ Անկոլա Ժողովրդական Հանրապետութեան (27 Օգոստոս 1992-էն Հանրապետութիւն Անկոլա) անկախութեան հռչակման ժամանակ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փորթուկալական անդրծովեան Անկոլա նահանգի դրօշի նախագիծ (1966)
- Անկոլայի Ազատագրութեան Ժողովրդական Շարժման դրօշը
- 2003 թ. Անկոլայի նոր դրօշի նախագիծ