Անթուան Քըրպեժ
| Անթուան Քըրպեժ արաբերէն՝ أنطوان كرباج | |
|---|---|
| Ծնած է | 4 Սեպտեմբեր 1935 |
| Ծննդավայր | Zabbougha, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան[1] |
| Մահացած է | 16 Մարտ 2025[1] (89 տարեկանին) |
| Մահուան վայր | Saint George Hospital University Medical Center[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Սեն Ժոզէֆ համալսարան |
| Մասնագիտութիւն | դերասան |
| Ամուսին | Laure Ghorayeb?[2] |
| Երեխաներ | Mazen Kerbaj? |
Անթուան Քըրպեժ (արաբերէն՝ أنطوان كرباج, 4 Սեպտեմբեր 1935, Zabbougha, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան[1] - 16 Մարտ 2025[1], Saint George Hospital University Medical Center[1]), լիբանանցի դերասան։ Ան եղած է ոչ միայն լիբանանեան, այլ արաբական արուեստի աշխարհին մէջ իր ուրոյն դրոշմը ձգած, իսկական առասպել եւ արուեստի աշխարհին հիմնասիւներէն։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Մեթնի շրջանի Զապուղա (Լեռնալիբանան) գիւղը[3]։
1966 թուականին ամուսնացած է արուեստագէտ եւ լրագրող Լոր Ղորայէպի հետ, որմէ ունեցած է երեք զաւակներ:
Ան առաջին անգամ բեմ բարձրացած է 1960-ական թուականներուն, երբ աւարտած էր Սեն Ժոզեֆ համալսարանը` ընդունելով իր թատերական կոչումը Մունիր Ապու Տէպսի ղեկավարութեամբ[3]:
1960-ականներէն սկսեալ բազմաթիւ գլխաւոր դերեր ստանձնած է թատրոններու եւ Լիբանանի պետական հեռատեսիլի կայանի (Թելէ Լիպան) պատրաստած ֆիլմաշարերուն մէջ։
Գործակցած է բազմաթիւ լիբանանցի եւ արաբ դերասաններու եւ բեմադրիչներու հետ[4]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 وفاة الفنان اللبناني الكبير انطوان كرباج — Ան Նահար.
- ↑ كرباج, لور (married name) — 2012.
- 1 2 «Մահացաւ Լիբանանեան Թատրոնի Խորհրդանշական Դէմքերէն Անթուան Քըրպեժ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2025-04-03։ արտագրուած է՝ 2026-01-15
- ↑ «Մահացեր Է Լիբանանցի Նշանաւոր Դերասան Անթուան Քրպէժ»։ Ազգ21։ 2025-03-17։ արտագրուած է՝ 2026-01-15