Jump to content

Անապատներ

     Անապատներ      Կիսաանապատներ      Թունտրա      Սառցադաշտեր

Անապատ, ծայրահեղ չոր, ջերմաստիճանի կտրուկ փոփոխութեամբ շրջան մըն է, ուր գոլորշիացումը ջուրի բաց մակերեսէն 7-էն 30 անգամ կը գերազանցէ մթնոլորտային տեղումներու քանակը։ Երկրագունդին անապատներուն ընդհանուր տարածութիւնը 15-20 մլն. Քմ² է։ Անապատները, բացառութեամբ սառցային անապատներու, յառաջացած են խոնաւութեան պակասի պատճառով։ Կը բնութագրուին աննշան տեղումներով, տաք ամառներով, գոլորշիացման արտակարգ չափերով, հողի եւ օդի ջերմաստիճանի օրական ու տարեկան մեծ տատանումներով, մակերեսային ջուրերու մշտական հոսքի (բացառութեամբ «տարանցիկ» գետերու) բացակայութեամբ, հողի վերին շերտին մէջ աղերու կուտակումով, բուսածածկոյթի նօսրութեամբ կամ բացակայութեամբ։ Կլիման չոր է։ Ամրան խոնաւութիւնը կ'իջնէ մինչեւ 14%, ամիսներ շարունակ երկինքը պարզ է։ Պայծառ օրերու թիւը բարեխառն գօտիի անապատներուն մէջ կը հասնի 197 (Կուշկա), արեւադարձայիններուն մէջ՝ 295 օրուան, առաւելագոյն ջերմաստիճանը համեմատաբար կը հասնի 49,5 °C եւ 58 °C։ Արեւուն տակ աւազին մակերեւոյթը կը տաքնայ մինչեւ 90 °C։ Ջերմաստիճանին տարեկան տատանումը 90 °C է, օրականը՝ 30 °C։ Տեղումներու տարեկան միջին քանակը Միջին Ասիոյ անապատներուն մէջ 60-175 մմ է, Կեդրոնական Ասիոյ մէջ՝ 9 մմ (Տակլա-Մական), արեւադարձային անապատներուն մէջ՝ 100 մմ-էն պակաս։

Հիւսիսային եւ Հարաւ- Արեւմտեան Ափրիկէի, ինչպէս նաեւ Հարաւային Ամերիկայի արեւմուտքի անապատներուն մէջ տարիներ շարունակ անձրեւներ չեն տեղար, սակայն հազուադէպ պարագաներուն՝ տեղատարափներ կը պատահին։ Մակերեսային ջուրերը (բացառութեամբ «տարանցիկ» գետերու) կը գոյանան մթնոլորտային տեղումներէ եւ կը մնան քանի մը ժամ կամ առաւելագոյնը՝ քանի մը օր։ Ստորերկրեայ ջուրեր կան բոլոր անապատներուն մէջ, կը գտնուին փոքր խորութիւններուն մէջ եւ աղի են։ Անուշահամ ջուրեր կը յառաջանան գետերու կամ տեղումներու ծծանցումէն։ Բուսականութեան թոյլ զարգացումն ու նօսր ծածկոյթը, հիմնահողերու մերկութիւնն ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխութիւնները կը նպաստեն բուռն հողմահարման՝ ընդհուպ աւազի եւ փոշիի յառաջացումը։

Տարածման շրջաններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սահարա անապատը տիեզերքէն

Անապատներու բնական գօտիները ինկած են ցամաքամասերու բարեխառն, մերձարեւադարձային եւ արեւադարձային գօտիներու ներքին շրջաններուն մէջ։ Անապատները տարածուած են բոլոր ցամաքամասերուն վրայ։ Անթարքթիքայի մէջ կը տիրապետէ սառցային գօտին (անթարքթիքական սառցային անապատներ)։

Անապատներու գօտին կը բնութագրուի չոր, ցամաքային կլիմայով, օրական եւ տարեկան ջերմաստիճաններու մեծ տատանումներով։ Անապատներուն մէջ շոգիացումը քանի մը անգամ կը գերազանցէ տեղումներու քանակը, խոնաւութեան գործակիցը կը կազմէ 0,1 - 0,2։

Ամրանը օդը շատ տաք է։ Յուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30 °C է, իսկ առաւելագոյնը՝ +58,1 °C (Սահարա)։ Աւազը կը տաքնայ մինչեւ +80 °C։ Ձմրան ցուրտ է։ Յունուարի միջին ջերմաստիճանը -5 -10 °C է, երբեմն՝ -50 °C (բարեխառն գօտիին) մէջ։ Տարեկան տեղումները քիչ են, առաւելագոյնը՝ 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներու մէջ՝ 50 մմ[1]։

Տեղումներու մեծ մասը տեղի կ'ունենան գարնան։ Կիսաանապատներու մէջ տեղումները 250 - 5000 մմ են, կանաչով ծածկուելու ատեն կը վերածուին տափաստաններու:[2][3]

Քարաք
global map of deserts
Աշխարհի մեծագոյն անապատները քարտէսին վրայ (ոչ բեւեռային)
ԱնուանումՏարածութիւն, հազ. Քմ²Առաւելագոյն բարձրութիւն, մ.Առաւելագոյն ջերմաստիճան, °СՆուազագոյն ջերմաստիճան, °СՏեղումներու տարեկան միջին քանակը, մմ.
Միջին Ասիա եւ Ղազախստան
Քարաքի մէջ350100 - 500+ 50−3570 - 100
Ուստյուրտ եւ Մանգիստաու200200 - 300+ 42−4080 - 150
Կզլկում30050 - 300+ 45−3270 - 180
Մերձարալյան Կարակումներ35400+ 42−42130 - 200
Պետպակ-Տալա75300 - 350+ 43−38100 - 150
Մույունկ40100 - 660+ 40−45170 - 300
Կեդրոնական Ասիա
Տակլա Մական271800 - 1500+ 37−2750 - 75
Ալաշան170800 - 1200+ 40−2270 - 150
Պեյշան175900 - 2000+ 38−2440 - 80
Օրտոս951100 - 1500+ 42−21150 - 300
Ցայտամ802600 - 3100+ 30−2050 - 250
Կոպի1050900 - 1200+ 45−4050 - 200
Իրանական բարձրավանդակ
Տաշթէ Քեւիր55600 - 800+ 45−1060 - 100
Տաշթէ Լութ80200 - 800+ 44−1550 - 100
Ռեգիստան40500 - 1500+ 42−1950 - 100
Արաբական թերակղզի եւ Մերձաւոր Արեւելք
Ռուպ ալ-Խալի60100 - 500+ 47−525 - 100
Նեֆուտ80600 - 1000+ 54−650 - 100
Ալ-Տահնա54450+ 45−7500 - 100
Սուրիական անապատ101500 - 800+ 47−11100 - 150
Հիւսիսային Ափրիկէ
Սահարա7000200 - 500+ 59−525 - 200
Լիպիական անապատ1934100 - 500+ 58−425 - 100
Նուպիական անապատ1240350 - 1000+53−225
Հարաւային Ափրիկէ
Նամիպ150200 - 1000+ 40−42 - 75
Կալահարի600900+ 42−9100 - 500
Կարու120450 - 750+ 44−11100 - 300
Հինդուստան թերակղզի
Թար300350 - 450+ 48−1150 - 500
Թխալ26100 - 200+ 49−250 - 200
Հիւսիսային Ամերիկա
Մեծ Աւազան1036100 - 1200+ 41−14100 - 300
Մոհավէ30600 - 1000+ 56,7−645 - 100
Սոնորա355900 - 1000+ 44−450 - 250
Չիուաուա100900 - 1800+ 42−675 - 300
Հարաւային Ամերիկա
Աթագամա90300 - 2500+ 30−1510 - 50
Փաթակոնիա400600 - 800+ 40−21150 - 200
Աւստրալիա
Մեծ Աւազային անապատ360400 - 500+ 44+ 2125 - 250
Կիպսոնի անապատ240300 - 500+ 470200 - 250
Մեծ Վիքթորիա անապատ350200 - 700+ 50−3125 - 250
Սիմփսոնի անապատ3000 - 200+ 48−6100 - 150

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Marshak (2009)։ Essentials of Geology, 3rd ed.։ W. W. Norton & Co։ էջ 452։ ISBN 978-0-393-19656-6
  2. «What is a desert?»։ United States Geological Survey։ արտագրուած է՝ 2013-05-23
  3. Smith, Jeremy M. B.։ «Desert»։ Encyclopædia Britannica online։ արտագրուած է՝ 2013-09-24
  4. «The World's Largest Deserts»։ Geology.com։ արտագրուած է՝ 2013-05-12

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։