Անայիս Ներսիսեան
Անայիս Ներսիսեան | |
|---|---|
| Ծնած է | 22 Մարտ 1937 (89 տարեկան) |
| Ծննդավայր | Պուխարեստ, Ռումանիա[1] |
| Մասնագիտութիւն | բանաստեղծուհի, պատմաբան և թարգմանիչ |
| Լեզու | Ռումաներէն[1] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Պուխարեսթի համալսարան[1] |
| Աշխատավայր | Արարատ |
Անայիս Պետրոսի Ներսեսեան (22 Մարտ 1937, Պուխարեստ, Ռումանիա[1]), հայազգի ռումինացի բանաստեղծուհի եւ պատմաբան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անայիս Ներսեսեանը ծնած է 22 Մարտ 1937-ին, Ռումանիոյ մայրաքաղաք Պուխարեսթի մէջ։ Ան իր գրական ստեղծագործութիւնները կը գրէ ռումիներէն լեզուով։
1961 թուականին աւարտած է Պուխարեսթի համալսարանի պատմութեան բաժինը։ Աշխատակցած է բազմաթիւ գրական պարբերականներու, այդ թիւին՝ ռումինահայ «Նոր կեանք» շաբաթաթերթին, ուր բանաստեղծութիւններէն զատ հրատարակած է գրականութեան, արուեստի եւ պատմութեան վերաբերող յօդուածներ։
Առանձնայատուկ տեղ կը գրաւեն անոր ուսումնասիրութիւնները, որոնք նուիրուած են ռումինահայ գաղութի պատմութեան եւ մշակութային ժառանգութեան։ Այդ յօդուածներէն յիշատակելի են՝
- «Հայերու մասին այլ վաւերագրեր Վատիկանի գաղտնի դիւանաթուղթերուն մէջ» (1975),
- «Հայկական ազդեցութիւնը Մոլտովայի բրուտագործութեան մէջ» (1975),
- «Հայերը Մոլտովայի հին վաւերագիրներուն մէջ» (1976)։
1990 թուականէն աշխատած է «Արարատ» ամսագրի խմբագրութեան մէջ[2]։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յօդուածներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայերու մասին այլ վաւերագրեր Վատիկանի գաղտնի դիւանաթուղթերուն մէջ, 1975։
- Հայկական ազդեցութիւնը Մոլդովայի բրուտագործութեան մէջ, 1975։
- Հայերը Մոլդովայի հին վաւերագիրներուն մէջ, 1976։
Ժողովածուներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ապակէ երգիչը (1973)
- Քնարական պատկերներ (1975)
- Անցման կնիք (1978)
- Արեւային կշիռ (1980)[3]
- Սեւ-սպիտակ (1982)
- Միայնութեան շոու (1983)
- Արեւադարձային այլմոլորակայիններ (1987)
- Ջրային կտուրներ (1991)
- Հագուստ օծանելիքի բոյրով (1994)
- Դէմ առ դէմ (1996)
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական աշուղական երգեր (1997)
- Հայերը պատմութեան եւ մշակոյթի մէջ (2003)
- Հայերը ռումինական գրականութեան մէջ (2009)
Անայիս Ներսեսեանը նշանակալի դեր ունեցած է Ռումինիոյ հայ համայնքի պատմութեան, մշակոյթի եւ գրական ժառանգութեան ուսումնասիրութեան ու հանրահռչակման գործին մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 256.
- ↑ «Zarkfoundation - Անայիս Ներսեսյան»։ zarkfoundation.com
- ↑ ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր` Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019 թ․ մարտի 21-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ մարտի 21