Անահիտ Փերիխանեան
Անահիտ Փերիխանեան | |
|---|---|
| Ծնած է | 24 Ապրիլ 1928[1] |
| Ծննդեան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 27 Մայիս 2012[2] (84 տարեկանին) |
| Մահուան վայր | Սեն Փեթերսպուրկ, Ռուսիա[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Գործունէութեան ոլորտ | Արեւելագիտութիւն և Իրանագիտութիւն |
| Գործատու | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ? և Սան Փեթերսպուրկի Համալսարան |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ? |
| Գիտական ղեկավար | Կամիլլա Տրևեր? |
| Տիրապետած լեզուներ | ռուսերէն |
| Աշակերտներ | Olga Chunakova? |
Անահիտ Գէորգիի Փերիխանեան (24 Ապրիլ 1928[1], Մոսկուա, Խորհրդային Միութիւն - 27 Մայիս 2012[2], Սեն Փեթերսպուրկ, Ռուսիա[3]), հայ պատմաբան, արեւելագէտ, պատմական գիտութիւններու դոկտոր (1974)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անահիտ Փերիխանեանը ծնած է 1928 թուականի 24 Ապրիլին Մոսկուայի մէջ։ Մայրը՝ Արուսեակ Իւանովնան, բժիշկ էր, իսկ հայրը՝ Գէորգի Նիկիտիչը՝ ինժեներ։ Հայրը նշանակուած էր Սեւան–Հրազդան հիդրոէլեկտրակայաններու կասկադի տնօրէն, ինչի հետեւանքով ընտանիքը տեղափոխուած է Երեւան։
Անահիտը Երեւանի մէջ աւարտած է միջնակարգ դպրոցը։ 1945–1948 թուականներուն ուսանած է Երեւանի պետական համալսարանի պատմութեան բաժինը, ապա տեղափոխուած է Լենինկրատ եւ 1951 թուականին աւարտած է Լենինկրատի պետական համալսարանը։
1951–1955 թուականներուն ուսանած է Պետական Էրմիտաժի ասպիրանտուրայի մէջ՝ Կ. Վ. Տրեւերի ղեկավարութեամբ։ 1956 թուականին պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն։
Այնուհետեւ աշխատած է ԽՍՀՄ ԳԱ Արեւելագիտութեան ինստիտուտին մէջ, իսկ 1959 թուականէն՝ նոյն ինստիտուտի Լենինկրատի բաժանմունքին մէջ։ 1974–1986 թուականներուն եղած է աւագ գիտաշխատող, 1986–1998 թուականներուն՝ առաջատար գիտաշխատող։ 1959 թուականէն միաժամանակ դասաւանդած է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանին մէջ՝ գրաբար լեզու։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր ուսումնասիրութիւնները կը վերաբերին՝
- Պարթեւական եւ Սասանեան Իրանի պատմութեան,
- միջնադարեան Հայաստանի պատմութեան եւ իրաւական համակարգին,
- հայ գրերի ծագման հարցին,[4]
- համեմատական հնդեւրոպագիտութեան խնդիրներուն,[5]
- հայ գրականութեան եւ աղբիւրագիտութեան։
Անահիտ Փերիխանեան հեղինակ է 5 մենագրութիւններու եւ շուրջ 50 գիտական յօդուածներու, որոնք հրատարակուած են միջազգային եւ խորհրդային հեղինակաւոր պարբերականներու մէջ՝ Մոսկուա, Երեւան, Փարիզ, Ուփսալա եւ Կոպենհագէն։
Վերջին աշխատութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նրա վերջին յօդուածն է՝ «К вопросу о происхождении павликианства» (2011), տպագրուած «Письменные памятники Востока» գիտական հանդէսին մէջ։
Անահիտ Փերիխանեանի գիտական ժառանգութիւնը կը համարուի կարեւոր ներդրում հայագիտութեան եւ արեւելագիտութեան զարգացման մէջ։
Անդամակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Храмовые объединения Малой Азии и Армении, 1959.[7]
- Тигранакерт : Из истории древнеармянских городских общин, 1960.
- Сасанидский Судебник. Книга тысячи судебных решений, Е., 1973.
- Общество и право Ирана в Парфянский и Сасанидский периоды, М., 1983.[8][9].
- Материалы к этимологическому словарю древнеармянского языка, ч. 1, Е., 1993.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=14610
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1057899704 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- 1 2 https://iranicaonline.org/articles/perikhanian-anahit
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007։
- ↑ «ИВР РАН (Санкт-Петербург) - Personalia, Периханян, Анаит Георгиевна»։ www.orientalstudies.ru։ արտագրուած է՝ 2019 թ․ հունվարի 13
- ↑ Храмовые объединения Малой Азии и Армении
- ↑ Общество и право Ирана в парфянский и сасанидский периоды
- ↑ Периханян Анаит Георгиевна (1983)։ Общество и право Ирана в парфянский и сасанидский периоды (ռուսերեն)։ Изд-во "Наука," Глав. ред. восточной лит-ры