Անահիտ Տօնապետեան-Տէմոփուլոս
Անահիտ Տօնապետեան-Տէմոփուլոս | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | Անահիտ Տօնապետեան և ֆրանսերէն՝ Anaïd Donabedian[1] |
Ծնած է | 18 Ապրիլ 1962[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | 6th arrondissement of Lyon, Լիոն[1] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ուսումնավայր | Նոր Սորբոն համալսարան - Փարիզ III?, Փարիզ Սորբոնի համալսարան? և Արեւելեան լեզուներու եւ քաղաքակրթութիւններու ազգային հիմնարկ |
Մասնագիտութիւն | լեզուաբան, հայագէտ և թարգմանիչ |
Աշխատավայր | Արեւելեան լեզուներու եւ քաղաքակրթութիւններու ազգային հիմնարկ, Պէյրութի Ամերիկեան Համալսարան, Faits de Langues?, Institut de Recherche pour le Développement? և Bibliothèque interuniversitaire des langues orientales?[2] |
Վարած պաշտօններ | Արեւելեան լեզուներու Հայկական Բաժանմունքի Ամպիոն, publication manager?, senior lecturer?, համալսարանի պրոֆեսոր? և տնօրէն |
Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա և SeDyL? |
Կայքէջ | a.donabedian.free.fr |
Անահիտ Տօնապետեան-Տէմոփուլոս (ծնեալ՝ 18 Ապրիլ 1962, Լիոն, Ֆրանսա) ֆրանսահայ լեզուաբան, հայագէտ։ Բանասիրական գիտութիւններու վարդապետ (անգլերէն՝ PhD) (1991 թուական), դասախօս-ուսուցչապետ (անգլերէն՝ Proffesor)։ Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու Ազգային Կաճառի (անգլերէն՝ Academy ռուսերէն՝ Академия) արտասահմանեան անդամ (28.12.2011 թուականէն ի վեր)։[3]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անահիտ Տօնապետեան ծնած է 18 Ապրիլ 1962-ին Լիոնի[4] մէջ: 1984-ին աւարտած է Փարիզի Արեւելեան լեզուներու եւ քաղաքակրթութիւններու պետական հիմնարկը (INALCO)[5], իսկ 1987-ին ստացած է ռուսերէնի[5] դերուսուչութեան աստիճանը (ֆրանսերէն՝ Agrégation):
1991-ին, Սորպոնի համալսարանին մէջ, Քլոտ Հաժէժի (ֆրանսերէն՝ Claude Hagège)[6] ղեկավարութեամբ պաշտպանած է իր վարդապետական աւարտաճառը (անգլերէն՝ doctoral dissertation կամ PhD thesis): Նոյն տարին նշանակուած է Արեւելեան լեզուներու ուսումնարանի հայերէնի բաժանմունքի տիտղոսակիր դասախօս (ֆրանսերէն` Titulaire de la chaire d'arménien de l'École des langues orientales):
2000-ին, INALCO-ի մէջ հետազօտութիւններ ղեկավարելու իրաւասութիւն ստացած է: 2011-ին ընտրուած է Հայաստանի Գիտութիւններու Ազգային Կաճառի (անգլերէն՝ Academy ռուսերէն՝ Академия) արտասահմանեան անդամ:
Գիտական աշխատանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անահիտ Տօնապետեան կը զբաղի հայերէնի քերականութեան, ընդհանուր լեզուաբանութեան մէջ հայերէնի համեմատական ուսումնասիրութեան, հայերէնի բարբառներու համադրումի, եւ սփիւռքի մէջ հայերէնի կարգավիճակին վերաբերող հարցերով:
Իր աշխատանքներէն են՝
- «Վաղակատարը եւ յարակատարը արեւմտահայերէնի մէջ» (1996)
- «Վերլուծական ժխտականը եւ վաղակատարը արեւմտահայերէնի մէջ» (1999)
- «Լեզուական քաղաքականութիւնը Հայաստանի մէջ՝ Խորհրդային Միութենէն մինչեւ անկախ Հայաստան» (1998)
1999-ին, Փարիզի մէջ կազմակերպած է Հայագիտութեան Զ. (6-րդ) միջազգային գիտաժողովը:
Հրատարակութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- De Saint-Pétersbourg à Leningrad, Centre régional de documentation pédagogique d'Orléans, 1990
- Krikor Beledian et la littérature arménienne contemporaine, Paris, Presses de l'INALCO, coll. « EuropeS », 2021 (Victoria Khurshudyan եւ Siranush Dvoyan-ի հետ համատեղ)
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լեւոն Շանթ, L'Enchaîné (Շղթայուած), Éditions L'espace d'un instant, 2003
- Վահրամ Մարտիրոսեան, L'Imbécile (Յիմար մարդը), L'Asiathèque, 2010
- Գագիկ Ղազարէ, Remontée, Éditions L'Espace d'un instant, 2013
Ժան-Ժաք Սամփէ եւ Ռընէ Կոսինի, Փոքրիկ Նիկոլան արեւմտահայերէն (Le Petit Nicolas en arménien occidental), IMAV Éditions, 2015
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.fondsenligne.archives-lyon.fr/v2/ark:/18811/d6ab255bc8a92feaed27083116a88d24 — 1320.
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ «Décret du 18 avril 2014 portant promotion et nomination - Légifrance»։ www.legifrance.gouv.fr (ֆրանսերեն)։ արտագրուած է՝ 2025-04-08
- ↑ «ACAM - Livres arméniens - DONABEDIAN , Anaïd»։ www.acam-france.org։ արտագրուած է՝ 2025-04-08
- ↑ 5,0 5,1 caroufredsel.dev7studios.com։ «Sedyl - Structure et Dynamique des Langues - UMR8202 - CELIA»։ www.sedyl.cnrs.fr։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-10-26-ին։ արտագրուած է՝ 2025-04-08
- ↑ «L'article dans l'économie des catégories nominales en arménien moderne occidental par Anaïd Donabédian[permanent dead link]»