Անահիտ Սիմոնեան
| Անահիտ Սիմոնեան |
|---|
Անահիտ Արմենակի Սիմոնեան (23 Յունիս 1987, Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), հայ փոփ երգչուհի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յաճախած է Սուրկութիթիւ 1 միջնակարգ դպրոցը։ Ուսման հետ զուգընթաց 7 տարի յաճախած է «Էներգէտիկ» մշակոյթի տան «Ճեմ» վոքալ արուեստանոցը։ Ելոյթներ ունեցած է Նեֆթեքումսքի, Սուրկութի, Խանթի-Մանսիյսքի բազմաթիւ երաժշտական մրցոյթներուն։
Երաժշտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2004 թուականէն տեղափոխուած է Երեւան եւ ընդունուած է Հայաստանի Երգի պետական թատրոն։
Երաժշտական գործունէութիւնը սկսած է 2006 թուականէն, երբ թողարկած է իր առաջին՝ «Իմ Հայաստան» տեսահոլովակը։ Անահիտը մասնակցած է Նեֆթեքումսքի, Սուրկութի, Խանթի-Մանսիյսքի բազմաթիւ երաժշտական մրցոյթներուն։ 2011 թուականին թողարկած է առաջին՝ «Աստա Լա Վիստա» ձայնասկաւառակը։ Համագործակցութիւններ ունեցած է Մանէ Յակոբեանի, Ռիչարդ Մադլենեանի, Հայկոյի եւ այլ երգահաններու հետ[1]։
2007 թուականին ընդունուած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը, իսկ 2009 թուականին մասնակցած է Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան «Երկու աստղ» երաժշտական նախագծիին, ապա՝ Արցախի մէջ տեղի ունեցած «Ընծայ» համահայկական երաժշտական մրցոյթին եւ զբաղեցուցած է առաջին տեղը։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարի | Մրցանակ | Անուանակարգ | Քաղաք | Արդիւնք |
|---|---|---|---|---|
| 2003 | Ընծայ | Ստեփանակերտ, Արցախ | Յաղթած |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Mediamax։ «Անահիտ Սիմոնյան»։ bravo.am։ արտագրուած է՝ 2017 թ․ մարտի 25