Անահիտ Սահակեան
| Անահիտ Սահակեան | |
|---|---|
| Ծնած է | 8 Փետրուար 1963 (63 տարեկան) |
| Ծննդավայր | Հովիտ, Ախուրեանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
| Մասնագիտութիւն | երգչուհի |
Անահիտ Արամայիսի Սահակեան (ծննդեան անունը՝ Հրածին Սահակեան, 8 Փետրուար 1963, Հովիտ, Ախուրեանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ երգչուհի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անահիտ Սահակեանը ծնած է 8 Փետրուար 1963-ին, Ախուրեանի շրջանի Հովիտ գիւղը։ 1981 թուականին աւարտած է Ախուրեանի թիւ 1 միջնակարգ դպրոցը եւ երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը։ Գիւմրիի Լ. Մադոյեանի անուան ժողովրդական գործիքներու անսամբլին մէջ եղած է երգչուհի։ 1981-1984 թուականներուն ուսանած է Գիւմրիի Ք. Կարա-Մուրզայի անուան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնին մէջ, 1989-1994 թուականներուն` Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի ժողովրդական երգի բաժնում (Յովհաննէս Բադալեանի դասարան)։ 2006 թուականին աւարտած է երաժշտանոցի ասպիրանտուրան` ժողովրդական երգեցողութիւն մասնագիտութեամբ։ 1995-1996 թուականներուն եղած է ՀՀ ազգային ռատիոյի Արամ Մերանգուլեանի անուան ժողովրդական գործիքներու անսամբլի երգչուհի, 1996-1998 թուականներուն՝ Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տան մենակատար[1]։
1996 թուականին կոմպոզիտոր Գէորգ Մանասեանի հետ ստեղծած է «Վարպետներ» համոյթը[2], որու շրջանակներուն մէջ ժողովրդական եւ դասական գործիքներու համադրութեամբ եւ համերգային ծրագրերով հանդէս եկած է բազմաթիւ բեմերու վրայ։ 2000 թուականին Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տան մէջ հանդէս եկած է «Երգն է կեանքիս ուղեկիցը» մենահամերգով։ 2006 թուականին «Երգիս թեւերով» համերգային ծրագիրը նուիրած է Գիւմրի քաղաքի վերածնունդին[1]։
Ձայնասկաւառակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Այս մէկն էլ ներուր»
- «Սիրուած երգերի շարք»
- «Սրտիս ձայնը»
- «Սիրոյ մեղեդի»
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 «Անահիտ Սահակյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում»
- ↑ «Անահիտ Սահակյան և Վարպետներ Համույթ mp3 Download free, Play online»։ mp3bam365.online (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018 թ․ փետրվարի 8[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- 1 2 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2018 թ․ փետրվարի 8