Անահիտ Չիպուխչեան
Անահիտ Չիպուխչեան | |
|---|---|
| Ծնած է | 24 Յուլիս 1955 (70 տարեկան) |
| Ծննդավայր | Ստեփանաւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Մասնագիտութիւն | գրագէտ, ազատամարտիկ, բանասէր և հրապարակախօս |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
| Աշխատավայր | Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն?, Էրեբունի օդակայան և Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւն |
| Անահիտ Չիպուխչեան Ուիքիդարանին մէջ | |
Անահիտ Արագսի Չիբուխչեան (24 Յուլիս 1955, Ստեփանաւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ գրող, բանասէր, հրապարակախօս, ազատամարտիկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անահիտ Չիբուխչեանը ծնած է 1955 թուականին, Ստեփանաւան։ 1978 թուականին աւարտած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1977-1989 թուականներուն աշխատած է ՀԽՍՀ առեւտուրի նախարարութեան համակարգին մէջ, 1990-1992 թուականներուն՝ Յատուկ գունդի, ապա բրիգադի նախապատրաստական աշխատանքները համակարգող, 1992-1996 թուականներուն՝ «էրեբունի» օդակայանի տարհանման բաժինի պետ[1]։ 1997-1999 թուականներուն՝ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան կեդրոնական զինուորական կլինիկական հրապիտալի պետի տեղակալ, 1998-2002 թուականներուն եղած է ՊՆ արխիւային բաժինի գիտքարտուղար։ 2002 թուականին զօրացրուած է պահեստազօր։
1988-1994 թուականներուն կազմակերպած է վիրաւոր ազատամարտիկներու առաջին բուժօգնութիւնը, տարհանումը, տեղաւորումը հիւանդանոցներ։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անահիտ Չիբուխչեանի «Դաւթի վերադարձը» (Երեւան, 2000), «Արծիւները իջնում են լեռներում» (Երեւան, 2003) ստեղծագործութիւններու հերոսը կամաւոր ազատամարտիկն է, խիզախ օդաչուն, անոնց նուիրումը հայրենիքին ու ազատագրական պայքարին[2]։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Ռազմադաշտից՝ վիրահատարան. Անահիտ Չիբուխչյան»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019 թ․ մարտի 4-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ մարտի 12
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Չիբուխչյան, Անահիտ Սարգսի, 1955- (Personal Name)»։ armunicat.nla.am։ արտագրուած է՝ 2019 թ․ մարտի 12
| Այս յօդուածի կամ անոր որոշակի հատուածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը առնուած է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |