Անահիտ Չարենց
| Անահիտ Չարենց | |
|---|---|
| Ծնած է | 7 Յունիս 1935 |
| Ծննդավայր | Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 29 Յունիս 2024[1] (89 տարեկանին) |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | գրագէտ և գրականագետ |
| Ծնողներ | հայր՝ Եղիշէ Չարենց, մայր՝ Իզաբելլա Չարենց |
Անահիտ Եղիշէի Չարենց (7 Յունիս 1935, Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 29 Յունիս 2024[1]), հայ գրականագէտ, բանասիրական գիտութիւններու դոկտոր, Եղիշէ Չարենցի կրտսեր դուստրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անահիտ Չարենցը ծնած է 7 Յունիս 1935-ին Երեւան՝ Եղիշէ եւ Իզապելլա Չարենցներու ընտանիքին մէջ[2]։ Սթալինեան բռնաճնշումներու տարիներուն՝ 1937 թուականին կորսնցուցած է հայրը[3], քանի մը ամիս անց մօրը աքսորած են Ղազախիստան[4]։ Աքսորէն ազատելէն յետոյ մնացած է Ղազախստան, ուլ ալ ամուսնացած է։ Անահիտը մեծցած է մօրական տատի մօտ։
Սթալինի մահէն յետոյ զբաղուած է Չարենցի ձեռագրերու ուսումնասիրմամբ եւ վերծանմամբ, որոնք խոնաւութենէն դարձած են դժուար ընթեռնելի։ 1978 թուականին հրատարակած է «Չարենցի ձեռագրերի աշխարհում» աշխատութիւնը, 1983 թուականին՝ «Անտիպ եւ չհաւաքուած երկեր» գիրքը[5][6]։
Եղիշէ Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման գործին մէջ մեծ ներդրում ունեցած են Արփենիկ եւ Անահիտ Չարենցները[7]։
13 Մարտ 2022-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հայկական մշակութային ժառանգութեան պահպանման գործին մօջ ներդրած աւանդի եւ երկարամեայ անխոնջ գործունէութեան համար Անահիտ Չարենցին պարգեւատրած է Երախտագիութեան մետալով[8]։
Անահիտ Չարենցը կը բնակէր Նիտերլենտներ, աւագ դուստրը՝ Յասմիկ Չարենցը (Բազեան), ծնած է 1956 թուականին, շարք մը բանաստեղծութիւններու, երգերու բնագիրներու, յօդուածներու եւ երաժշտութիւններու հեղինակ է, մահացած է 2020 թուականին Նիտերլենտներ[9], կրտսեր դուստրը՝ Գոհար Չարենցը (Բազեան), ծնած է 1958 թուականին Երեւան, Եղիշէ Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող է[10][11]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
- ↑ «Տարեգրություն | Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ charents.am»։ www.charents.am (հայերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ սեպտեմբերի 22-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ սեպտեմբերի 19
- ↑ Հանդիպում Անահիտ Չարենցի հետ
- ↑ Ինչպես են Չարենցի հետ նստել, երբ նա մեկուսարանում է եղել. Զրույց բանաստեղծի թոռան հետ
- ↑ «Որոնման արդյունքներ 'au:"Չարենց, Անահիտ"' համար › ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան քարտարան»։ opac.flib.sci.am (hy-Armn)։ արտագրուած է՝ 2024 թ․ մարտի 16
- ↑ ԳԱԱ Ինստիտուտների համահավաք գրացուցակ
- ↑ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
- ↑ Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարան. Նիկոլ Փաշինյանն Անահիտ Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով13.03.2022
- ↑ «Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը»։ Armtimes.com (հայերեն)։ արտագրուած է՝ 2024 թ․ մարտի 16
- ↑ Դանիելյան Գայանե (2023 թ․ մարտի 13)։ ««Չարենցի նման բանաստեղծների վերջն անվերջությունն է, անսահմանությունը». ՀԳՄ նախագահ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2024 թ․ մարտի 16
- ↑ Գրանկյուն․․․«Չարենցի թոռնուհին լինելը մեծ հպարտություն Է»