Անահիտ Մակինցեան
Արտաքին տեսք
Անահիտ Մակինցեան | |
|---|---|
| Ծնած է | 13 Սեպտեմբեր 1925 |
| Ծննդավայր | Միլանօ, Իտալիոյ Թագաւորութիւն |
| Մահացած է | 12 Մարտ 2015 (89 տարեկանին) |
| Մահուան վայր | Մոսկուա, Ռուսիա |
| Մասնագիտութիւն | թարգմանիչ և գրագէտ |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք և ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ? |
| Աշխատավայր | Խուդոժեստվեննայա լիտերատուրա? |
| Ամուսին | Գեորգի Աղաբալյանց? |
Անահիտ Պօղոսի Մակինցեան (13 Սեպտեմբեր 1925, Միլանօ, Իտալիոյ Թագաւորութիւն - 12 Մարտ 2015, Մոսկուա, Ռուսիա), հայ գրող, թարգմանիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւարտած է Երեւանի պետական համալսարանի հայկական եւ ռուսական բանասիրական ֆակուլտետները։ 1954 թուականին նկարահանուած է «Մանրուք» հայկական ֆիլմին մէջ։ Յետագային տեղափոխուած է Կրասնոտար, 1961 թուականէն կը բնակի Մոսկուա։ 1967-1992 թուականներուն աշխատած է «Գեղարուեստական գրականութիւն» հրատարակչութեան մէջ՝ որպէս «ԽՍՀՄ ազգերի գրականութեան» գլխաւոր խմբագիր։ Մակինցեանի խմբագրութեան տարիներուն հրատարակուած է աւելի քան 200 գիրք եւ ժողովածու։ Գրած է «Շտրիխներ դիմանկարին» գիրքը՝ նուիրուած հօր՝ Պօղոս Մակինցեանի յիշատակին[1][2]։
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայրը՝ Պօղոս Մակինցեան
- Մայրը՝ Եւգենեայ Սեբար
- Ամուսին՝ Գէորգի Աղաբալեանց, գինիի քիմիայի եւ տեխնոլոգիայի բնագաւառի գիտնական
- Դուստր՝ Եւգենեայ Աղաբալեանց
- Դուստր՝ Կարինէ Աւագեանց (Աղաբալեանց)
- Թոռներ՝ Վիքթորիա Աւագեանց
- Անահիտ Կարպովա
- Գէորգ Աւագեանց
- Նիքիթա Կարպով
- Գայիանէ Աւագեանց
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Վախից Չարենցի ստեղծագործությունները վառեցին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ մարտի 5-ին։ արտագրուած է՝ 2015 թ․ սեպտեմբերի 13
- ↑ «Անահիտ Մակինցյանի մասին zarkfoundation.com կայքում»