Անահիտ Խանդիլեան
| Անահիտ Խանդիլեան | |
|---|---|
| Ծնած է | 13 Հոկտեմբեր 1950 (76 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | սրտաբան |
Անահիտ Գեղամի Խանդիլեան (13 Հոկտեմբեր 1950, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ սրտաբան։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (2004)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անահիտ Խանդիլեան ծնած է 13 Հոկտեմբեր 1950-ին Երեւանի մէջ։
1972-ին աւարտած է Երեւանի Մխիթար Հերացիի անուան պետական բժշկական համալսարանը։
1974-1976 թուականներուն աշխատած է Հանրապետութեան կլինիկական հիւանդանոցին նեֆրոլոգիական բաժանմունքին մէջ, իսկ 1976 թուականէն սկսեալ աշխատած է Երեւանի բժշկական ինստիտուտին մէջ։ 2002 թուականին, միաժամանակ, եղած է ուսումնական մասի վարիչ[1]։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անահիտ Խանդիլեանի աշխատանքները կը վերաբերին շաքարախտային կարդիոմիոպաթիաներուն։ Ան աշխարհին մէջ առաջիններէն է, որ բացայայտած է այդ հիւանդութեան ախտածին մեխանիզմը եւ մշակած է ախտորոշման ու բուժման նոր եղանակներ։
1991 թուականին, Համբուրկի սրտաբաններու միջազգային գիտաժողովին, անոր աշխատանքը արժանացած է 1-ին կարգի մրցանակի։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Влияние противодиабетических препаратов на коронарное кровообращение у больных сахарным диабетом и терапия побочного влияния: Методические рекомендации / Сост. А. Г. Хандилян, Управление лечебно-профилактической помощи МЗ АрмССР. Ереван, [Б. и.], 1988.
- Субклеточное ремоделирование, сердечная дисфункция у больных сахарным диабетом: Автореф. ... д-ра мед. наук по спец. 14.00.03- Внутренние болезни Хандилян Анаида Гегамовна. Национальный ин-т здравоохранения им. С. Х. Авдалбекяна. Ереван, 2004.
Գիտական թեզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Хандилян, Анаида Гегамовна (2004) Субклеточное ремоделирование, сердечная дисфункция у больных сахарным диабетом. Doctor of Sciences thesis, Национальный Институт здравоохранения имени академика С. Х. Авдалбекяна
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։