Այտա Գիւմրեցի
Այտա Գիւմրեցի | |
|---|---|
| Ծննդեան անուն | հայ.՝ Աիդա Թադևոսի Գևորգյան |
| Ծնած է | 1916 |
| Ծննդավայր | Ղոշավանք, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասեան երկրամաս, Ռուսական Կայսրութիւն |
| Մահացած է | 2001 |
| Մասնագիտութիւն | գրագէտ |
| Քաղաքացիութիւն |
|
| Աշխատավայր | Բանուոր |
| Այտա Գիւմրեցի Ուիքիքաղուածքի մէջ | |
| Այտա Գիւմրեցի Ուիքիդարանին մէջ | |
Այտա Գէորգեան (1916, Ղոշավանք, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասեան երկրամաս, Ռուսական Կայսրութիւն - 2001[1]), հայ։
Այտան ծնած է 17 Սեպտեմբեր 2013-ին։ Անոր մայրը՝ Աննա Եղիազարեանը հայրը՝ Յովսէփ Գէորգեանը։ Ան հիմա կ՚ուսանի Գիւմրիի Տնտեսագիտական վարժարանին մէջ։ Կը տեղափոխուի 7-րդ դասարան։ Ան այդ վեց տարին աւարտած է գերազանց։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այտա Գէորգեանը ծնած է 1916 թուականին Կարսի մարզի Կարսի գաւառի Ղօշավանք գիւղը, Թադէոս վարժապետի ընտանիքին մէջ։ Դեռ մէկ տարեկան չկար, երբ կորսնցուցած է մօրը եւ մեծացած է հօրաքրոջ մօտ՝ Զարիշատ գիւղին մէջ։ Երբ թուրքերը արշաւած են Կարս, հօրաքրոջ ընտանիքը փախած է Ալեքսանտրապոլ։ Այտան ուսանած է Ալեքսանդրոպոլի դպրոցներէն մէկուն մէջ։ 1926 թուականի երկրաշարժէն յետոյ աւագ քոյրը՝ Լիզան, անոր տարած է Թիֆլիս, իսկ քանի մը տարի անց՝ Մոսկուա, ուր ստացած է բարձրագոյն կրթութիւն։ 1933 թուականին հանդիպած է իր ապագայ ամուսինին՝ գիտութիւններու թեկնածու, Պատրիս Լումումպայի համալսարանի դասախօս Ալեքսանդր Փոտկոլզինին, որու մասին կը գրէ.
Մինչեւ Մոսկուայի մէջ հաստատուիլը, ամուսինները դժուարին ուղի անցած են Սիպիրէն մինչեւ Կեդրոնական Ռուսիոյ խորքերը։ Մոսկուայի մէջ Այտա Գէորգեանը եղած է «Բանուոր» թերթի սեփական թղթակիցը[2]։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այտա Գիւմրեցիի ստեղծագործութիւններու թեման յեղափոխութիւնն է, միջազգայնականութիւնը, հերոսները՝ երիտասարդները, հասարակական մեծ փոփոխութիւններու՝ 20-րդ դարու տարբեր ազգութեան մարդիկ, որոնք իրենց կեանքը նուիրաբերած են ժողովուրդի երջանկութեան։ Գիւմրեցիի «Ալ կակաչներ գորշ ժայռերին» վէպը հրատարակուած է 1984 թուականին։ «Մոլոտայա գուարդիան» գիրքը հրատարակած է ռուսերէն։ Գիւրեցիի այս եւ նախորդ գիրքերը նուիրուած են ռուսական յեղափոխութեան անյայտ զինուորներուն, որոնց կեանքի գնով ստեղծուած է առաջին սոցիալիստական պետութիւնը։ Գիւրեցիի «Մարտեան առաւօտ» պատմուածքը լոյս տեսած է ռուսերէն՝ «Պոդուիգ» ամսագրին մէջ, լատուերէն՝ «Զվեագզնէ» ամսաթերթին եւ հայերէն՝ «Բանուոր»ին մէջ։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «› Գևորգյան Աիդա, ( Աիդա ), 2013(Personal Name)»։ armunicat.nla.am
- ↑ Ալ կակաչներ գորշ ժայռերին։ Երևան, «Հայաստան»։ 1988, 367 էջ։
- ↑ Գյումրեցի Աիդա, Սարգսյան Դ Դ (1972)։ Ավագյան Էդուարդ Սամվելի, խմբգր․։ Մինասի տան գաղտնիքը։ Վեպ։ Երևան: Հայաստան
- ↑ Գյումրեցի Աիդա, Գասպարյան Անուշավան Վարդանի (1978)։ Ավագյան Էդուարդ Սամվելի, խմբգր․։ Հեռավոր աստղի լույսը։ Վեպ։ Երևան: Սովետական գրող
- ↑ Գյումրեցի Աիդա, Սաֆյան Սպարտակ Գևորգի (1981)։ Ավագյան Էդուարդ Սամվելի, խմբգր․։ Ստվերներն անհետանում են։ Վիպակ։ Երևան: Սովետական գրող
- ↑ Գյումրեցի Աիդա, Ավագյան Էդուարդ Սամվելի, Մանդակունի Վաղինակ Քրիստափորի (1988)։ Գրիգորյան Շ. Ա., Սարգսյան Ա. Ս., խմբգրնր․։ Ալ կակաչներ գորշ ժայռերին։ Վեպ։ Երևան: Հայաստան։ ISBN 9785540000802
- ↑ Գյումրեցի Աիդա (1990)։ Տղամարդկային համբերություն։ Վեպ (հայերեն)։ Արևիկ։ ISBN 9785807703118
- ↑ Գյումրեցի Աիդա, Ավագյան Էդուարդ Սամվելի, Հակոբյան Խորեն Զավենի (1990)։ Օհանյան Գ. Ս., խմբգր․։ Տղամարդկային համբերություն։ Վեպ։ Երևան: Արևիկ։ ISBN 9785807703118 Կաղապար:Չաշխատող արտաքին հղում