Այծի Արձանիկ (Ք.Ա.14-13-րդ Դարեր, Ներքին Գետաշէն)
Արտաքին տեսք
| բարձրութիւն | 15 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 7 սանտիմետր |
Այծի արձանիկ, Ք.Ա. 14-13-րդ դարերու արձանիկ, որ յայտնաբերուած է Ներքին Գետաշէնի մէջ։ Ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 10 համարի ներքոյ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ձողաձեւ հիմքով քառանկիւնի հարթակի վրայ կանգնած այծի ձուլածոյ քանդակ է։ Կեցուածքը հանգիստ է։ Բարձր պարզած գլուխը զարդարուած է ետ կեռուած եղջիւրներով։ Երկարականջ է, քթանցքները եւ աչքերը ընդգծուած են կլոր փոսիկներով, բերանը՝ ակօսով։ Պոչը կարճ է՝ դէպի վեր ոլորուած։ Գիրուկ իրանը երկու կողներուն ունի անկիւնաձեւ բացուածքներ։ Պատկերը սնամէջ է, ներսը ունի պրոնզէ գնդիկներ՝ ձայն արձակելու համար[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզէ դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմութեան թանգարան, 2010։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

