Այծեմնիկ Օհանեան
| Այծեմնիկ Օհանեան | |
|---|---|
| Ծնած է | 27 Օգոստոս 1957 (69 տարեկան) |
| Ծննդավայր | Վանաձոր, Գուգարքի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | բժիշկ և քաղաքական գործիչ |
| Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր[1] |
| Կուսակցութիւն | Բարգավաճ Հայաստան կուսակցություն? |
Այծեմնիկ Օհանեան (27 Օգոստոս 1957, Վանաձոր, Գուգարքի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ բժիշկ, հասարակական եւ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախկին պատգամաւոր[2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այծեմնիկ Օհանեանը ծնած է 27 Օգոստոս 1957-ին Կիրովական քաղաքին մէջ (այժմ՝ Վանաձոր)։
1980 թուականին աւարտած է Երեւանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկութեան բաժանմունքը, իսկ 1981 թուականին՝ նոյն հաստատութեան կլինիկական ինտէրնատուրան՝ բուժական գործ մասնագիտութեամբ։
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամուսնացած է եւ ունի երկու զաւակ։
Աշխատանքային գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1981-1989 թուականներուն աշխատած է Կիրովականի Առաջին բուժմիաւորման մէջ որպէս թերապեւտ։
1989-1998 թուականներուն եղած է Վանաձորի Առաջին պոլիքլինիքայի գերձայնային ախտորոշման բաժանմունքի վարիչ։
1998-2002 թուականներուն աշխատած է «Վանաձորի թիւ 2 հիւանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերութեան մէջ՝ որպէս բժիշկ-սոնոգրաֆիստ։
2002-2007 թուականներուն զբաղեցուցած է «Վանաձորի թիւ 1 հիւանդանոցային համալիր» ՓԲԸ-ի ախտորոշիչ բաժանմունքի վարիչի պաշտօնը, իսկ 2007-2008 թուականներուն նոյն հաստատութեան մէջ աշխատած է որպէս բժիշկ-սոնոգրաֆիստ։
2008-2012 թուականներուն եղած է «Վանաձորի թիւ 2 հիւանդանոց» ՊՓԲԸ-ի ախտորոշիչ բաժանմունքի վարիչ։
2012-2014 թուականներուն աշխատած է «Վանաձորի թիւ 1 պոլիքլինիքա» ՊՓԲԸ-ի մէջ՝ որպէս բժիշկ-սոնոգրաֆիստ, իսկ 2014-2018 թուականներուն՝ «Վանաձորի բժշկական կեդրոն» ՓԲԸ-ի մէջ նոյն պաշտօնով։
2000-2018 թուականներուն նաեւ զբաղած է անհատ ձեռնարկատիրութեամբ՝ մատուցելով բժշկական ծառայութիւններ։
Հանրային եւ քաղաքական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2005-2008 թուականներուն եղած է Վանաձոր համայնքի աւագանիի անդամ։
2011 թուականէն անդամակցած է «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան։
2016-2018 թուականներուն «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան համամասնական ցուցակով դարձեալ ընտրուած է Վանաձոր համայնքի աւագանիի անդամ։
2018 թուականի օգոստոս 14-ին Ազգային ժողովի պատգամաւոր ընտրուած է «Ծառուկեան» կուսակցութիւններու դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Մխիթար Հերացի» մետալ (2011)։