Jump to content

Այիոս Գիրիգոս, Իքարիա

Բնակավայր
Այիոս Գիրիգոս, Իքարիա
յուն․՝ Άγιος Κήρυκος
Այիոս Գիրիգաս
Երկիր Յունաստան
Շրջան Իքարիա
Բնակչութիւն 1201 մարդ (2021), 2021 մարդ (2001), 1967 մարդ (1991) և 2218 մարդ (2011)
Կը գտնուի ափին Իքարիոյ ծոց, Էգէական ծով

Այիոս Գիրիգոս (յուն․`Άγιος Κήρυκος Ικαρίας), Իքարիա, Էգէական ծով, Յունաստան։ Տեղացիները զայն Այիոս կը կոչեն։ Իքարիային մայրաքաղաքն է եւ անոր երկու նաւահանգիստներէն մէկը։ Համանուն քաղաքապետական համայնքին եւ քաղաքապետութեան վարչական կեդրոնն է։

Իքարիա․ Այիոս Գիրիգաս

Այիոս Գիրիգաս կը գտնուի Իքարիային հարաւ-արեւելեան ծովեզրին համանուն ծոցին հիւսիսային ծայրամասին, Աթերաս լերան (1.042 մ.) հարաւ-արեւելան ստորոտին։ Բնակավայրին հին թաղամասերը պահպանած են աւանդական ճարտարապետական ոճեր նեղլիկ քարաշէն փողոցներով։

Նաւահանգիստի մուտքին, վեհաշուք կանգնած է Իքարոսին («Իքարիադա») մետաղէ քանդակը։

Մնայուն [1][2][3]
Տարի Բնակչութիւն (փակագիծի մէջ քաղաքապետական համայնքին բնակրութեան թիւը)
1991 1 967 (2 555)
2001 2 021 (2 688)
2011 2 218 (2 955)

[4] [5] [6]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]