Jump to content

Ամֆիթրիթի

Ամֆիթրիթի
հին յուն․՝ Ἀμφιτρίτη
Ամուսին Փոսիդոնաս[1] և Նեբթոն
Ծնողներ հայր՝ Նիրէաս[2][3][4][…], մայր՝ Դօրիս[2][3][4][…]
Երեխաներ Թրիթոնաս, Ռոտոս, Բենթեսիգիմի և Գիմոբոլիա

Ամֆիթրիթի․ (յուն․՝Αμφιτρίτη)․ յունական դիվաբանութեան համաձայն, ծովուն աստուածուհին էր, Բոսիդոնաս աստուծոյ կինը։

Ան, 50 Նիրիիդեսներէն մէկն էր եւ կամ ծովուն իգական պատկերացումը, ձուկերուն մայրը, դլփիններուն եւ կէտ ձուկերուն։

Իսիոդոսին Թէողոնիային համաձայն, Նիրէասին եւ Դօրիդային դուստրն էր։ Աբոլոդորոսին համաձայն՝ Ովկիանոսին եւ Թիթիոսին դուստրն էր։ Սակայն Աբոլոդորոս զայն կը դասէ Նիրիիդեսներուն։

Երբ Բոսիդոնաս կ՛որոշէ ամուսնանալ հետը, Ամֆիթրիթի կուսութիւնը պահպանելու համար, ապաստանեցաւ Աթլասի լեռներուն մէջ։ Բոսիդոնաս բազմաթիւն էակներ ղրկեց, որպէսզի Ամֆիթրիթին գտնեն։ Դլփին մը մօտեցաւ Ամֆիթրիթիին եւ համոզեց որ ամուսնանայ Բոսիդոնասին հետ։ Վերջինս շնորհակալութեան համար, ստեղծեց Դլփիններու համաստեղութիւնը։

Էվսթաթիոսին համաձայն Բոսիդոնաս անոր պարելը տեսաւ Նաքսոս եւ առեւանգեց զայն։ Սակայն ուրիշ տեսակետ մը կը պատմէ թէ Ամֆիթրիթի Բոսիդոնասի մօտեցումներէն փախչելու համար, Աթլաս լեռները փախաւ։ Դլփին մը կը մօտենայ, եւ խօսելով Բոսիդոնասին ի նպաստ, անոր կը համոզէ։

[5] [6] [7] [8] [9] [10] [11]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Амфитрита // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 685.
  2. 1 2 Հեսիոդոս
  3. 1 2 Любкер Ф. Amphitrite // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 82.
  4. 1 2 Амфитрита // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 172.
  5. 29 Ամֆիթրիթի (A854 EB)(անգլերէն)
  6. Ամֆիթրիթի(անգլերէն)
  7. Իսիոդոս Թէողոնիա․ Ամֆիթրիթր
  8. Աբոլոդորոս․ Ամֆիթրիթր(անգլերէն)
  9. Յունական դիցաբանութեան կերպարներ եւ նիւթեր․ Ամֆիթրիթի(յունարէն)
  10. Դլփին համաստեղութիւն
  11. Էվսթաթիոս Թեսաղոնիկեցի - մեկնութիւն Հոմերոսին 3․91․1458 (անգլերէն)