Ամսթերտամի դրօշ
| Ամսթերտամի դրօշ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | համայնքի դրօշ |
| Երկիր |
|
| Իրաւասութեան տարածք | Ամստերդամ? |
| Յարաբերութիւն | 3:2 |
| Ընդունուած է | 5 Փետրուար 1975 |
| Գոյներ | կարմիր, սեւ և ճերմակ |
| Պատկերուած է | թեք խաչ? |
Ամսթերտամի դրօշ (հոլ.՝ Vlag van Amsterdam), Նիտերլենտներու մայրաքաղաք Ամսթերտամի պաշտօնական դրօշը։ Ընդունուած է 5 Փետրուար 1975 -ին[1]։
Դրօշ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դրօշը բաղկացած է երեք հաւասար հորիզոնական շերտերէ՝ կարմիր, սեւ, կարմիր։ Սեւ շերտի վրայ տեղակայուած են երեք թեք սպիտակ խաչեր։ Դրօշի տեսքը հիմնուած է Ամսթերտամի զինանշանի հերալտիկ վահանի նախագիծի վրայ։
Նշանակութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դրօշի գոյները կու գան քաղաքի զինանշանի վահանի գոյներէն։ Գոյներու յստակ նշանակութիւնը յայտնի չէ։ Համաձայն Ամսթերտամի կառավարութեան՝ անոնք առաջացած են Պերսէյն ընտանիքի զինանշանէն․ այդ ընտանիքը ունէր հզօր ազդեցութիւն մայրաքաղաքին մէջ։
Նիտերլենտներու միւս երկու քաղաքներու՝ Տորտրեխտի եւ Տելֆթի զինանշաններուն վրայ միջին շերտագիծը կը խորհրդանշէ ջուրը։ Այդպիսով, միջին շերտը կարող է նշանակել Ամստել գետը։
Այդօրինակ գոյներ եւ խաչեր կան Աուտէր-Ամստել եւ Ամստելվէն քաղաքներու դրօշներուն վրայ։