Jump to content

Աղլայիա

Աղլայիա
Ամուսին Հեփայստոս
Ծնողներ հայր՝ Զեւս, մայր՝ Էվրինոմի
Երեխաներ Մորֆէաս, Էվգլիա, Էֆիմիա?, Էվսթենիա և Ֆիլոֆրոսինի

Աղլայիա (յուն․`Αγλαΐα)․ երեք Խարիթեսէն ամենէն երիտասարդն էր, եւ կը մարմնաւորէր հմայքը, գեղեցկութիւնը, բնութիւնը, բերրիութիւնը եւ ստեղծագործ միտքը Յունական դիցաբանութեան մէջ։ «Աղլայիա» անունը կը նշանակէ փայլուն եւ գեղեցիկ:

Համաձայն Իսիոդոսին եւ ուրիշ աղբիւրներու, ինչպէս օրինակ՝ Աբոլոդորոս, Աղլայիա Զեւսին եւ Օգէանիդա Էվրինոմիին դուստրերէն մէկն էր։ Աղլայիա ամուսնացաւ Իֆեսթոս աստուծոյ հետ։ Սակայն Սիմիին Խարոբոս թագաւորին հետ ունեցաւ մանչ զաւակ մը՝ Նիրէաս։ Նիրէաս համբաւ ունէր իր գեղեցկութեան համար։ Ըստ Դիոնիսիագայի, Աղլայա «Օրխոմենոսին պարողներէն» մէկն է, Բասիթէային եւ Բիթոյին հետ միասին, որոնք Աֆրոտիթիին կը հետեւէին։

Աստղակերպ 47 Աղլայիա

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

47 Աղլայիա կոչուեցաւ 1857-ին յայտնաբերուած աստղակերպը։

[1] [2] [3] [4] [5] [6]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]