Ահմատ Խալետ Թաուֆիք
| Ահմատ Խալետ Թաուֆիք արաբերէն՝ أحمد خالد توفيق | |
|---|---|
![]() | |
| Ծննդեան անուն | արաբերէն՝ أحمد خالد توفيق أحمد فرَّاج |
| Ծնած է | 10 Յունիս 1962[1] |
| Ծննդավայր | Թանթա |
| Մահացած է | 2 Ապրիլ 2018[2][3] (55 տարեկանին) |
| Մահուան վայր | El-Demerdash hospital |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Արաբերէն |
| Ուսումնավայր | Tanta University? |
| Երկեր/Գլխաւոր գործ | Ma Waraa Al Tabiaa?, Fantazia?, Safari (novel)?, Rewayat Alameyya Lel Geib?, Utopia? և The Knife? |
| Տեսակ | սարսափ? |
| Մասնագիտութիւն | գրագէտ, վիպասան, բժիշկ, հեղինակ, վիպասան, համալսարանի դասախօս և թարգմանիչ |
Ահմատ Խալետ Թաուֆիք (արաբերէն՝ احمد خالد توفيق, 10 Յունիս 1962[1], Թանթա - 2 Ապրիլ 2018[2][3], El-Demerdash hospital), Եգիպտացի գրող, համալսարանի դասախօս, բժիշկ[4], թարգմանիչ։ Գրած է գրպանի աւելի քան 200 գիրքեր` փափուկ կազմով, ինչպէս եգիպտերէն եւ արաբերէն, այդպէս ալ` դասական արաբերէնով։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թանթա[5]: Համարուած է գրականութեան սարսափ ժանրի առաջին հեղինակը: Հեղինակած է երեւակայական պատումներ: Կոչուած է կնքահայր «Godfather»:
Առաջին պատմութիւնները ան սկսած է գրել 10 տարեկանին եւ գրած է աւելի քան 500 ստեղծագործութիւն[6]։ Իր գրական գործունէութիւնը սկսած է հեղինակելով «Բնութենէն այն կողմ» երեւակայական պատումներու շարքը:
Հեղինակած է «Ութոպիա» պատմուածքը 2008-ին, որ թարգմանուած է զանազան լեզուներով: Ինչպէս նաեւ հեղինակած է այլ գիրքեր, ինչպէս՝ «Այրուելու ենթակայ պատումներ», «Խելք առանց մարմինի», «Հիմա սնտուկը կը բանամ (երեք հատորով)»:
Թաուֆիք հեղինակ է բազմաթիւ յօդուածներու, որոնց մէջ երիտասարդները յուզող հարցերու մասին անդրադարձած է:
Թարգմանած է քանի մը գիրքեր ու գրութիւններ․,
- «Սարսափի դողը» շարքը,
- «Կռուելու ակումբը»,
- «Տիրմաֆորիա»,
- «Չէ Կեվարա» եւ այլ աշխատութիւններ:
Ան իր մասնագիտական ասպարէզն սկսած է 1992 թուականին «Ժամանակակից արաբական հիմնադրամին մէջ»՝ որպէս սարսափ ժանրի գրող «Բարանորմալ» շարքի համար: Ան ներկայացուցած է իր առաջին վէպը՝ «Վամփիրի առասպելը», սակայն հիմնադրամի շրջանակին մէջ ան հանդիպած է զգալի դիմադրութեան, ինչ որ զինք յանգեցուցած է խոր հիասթափութեան՝ մերժումէն յետոյ: Ոմանք խորհուրդ տուած են իրեն գրել գաղտնի ոստիկանական ժանրեր, սակայն «Ժամանակակից արաբական հիմնադրամի» պաշտօնեայ Ահմէտ Ալ-Մուքատտամը խրախուսած է զինք շարունակել գրել սարսափ ժանրեր եւ օգնած է որ հանդիպում ունենայ հիմնադրամի տնօրէն Համտի Մուսթաֆայի հետ: Մուսթաֆան իր պատմութիւնը ներկայացուցած է յանձնաժողովին, որ գնահատած է իր ուժեղ կողմերը, սակայն քննադատած է վէպի հայեցակարգը եւ ոճը:
Համտի Մուսթաֆան պնդած է պատմութիւնը ներկայացնել մէկ այլ յանձնաժողովի: Ի զարմանս Ահմէտ Խալետ Թաուֆիքին, երկրորդ յանձնաժողովի կարծիքը դրական էր՝ վէպը նկարագրելով որպէս գերազանց ոճ, համոզիչ սիւժէ եւ լարուածութիւն: Երկրորդ անակնկալն այն էր, որ կոմիտէի որոշումը ստորագրած էր դոկտոր Նապիլ Ֆարուքը, որու մասին Թաուֆիքն ըսած էր. «Ես երբեք չեմ մոռնար, որ դոկտոր Նապիլ Ֆարուքն էր հիմնադրամին միանալու իմ անմիջական պատճառը. հակառակ պարագային, ես կը դադրէի գրելէ առաւելագոյնը մէկ տարի անց»։
Ահմատ Խալետ Թաուֆիքը հեղինակած է վեց վիպաշար՝ ընդհանուր առմամբ մօտ 236 համարով եւ թարգմանած է քանի մը արտասահմանեան վէպեր «Աշխարհի գրպանի վէպեր» շարքի շրջագիծէն ներս: Այս շարքէն դուրս ան նաեւ հրատարակած է երեք վէպերու միակ արաբերէն թարգմանութիւնները՝ ամերիկացի հեղինակ Չակ Բալանիկի «Մարտական ակումբը», Քրեյկ Քլիվենճըրի «Տերմաֆորիան» եւ Նիլ Կեյմընի «Գերեզմանոց գիրքը»։ Բացի այդ, ան Խալետ Հուսէյնիի «Օդապարիկ վազողը» վէպը թարգմանած է կրաֆիքական վէպի եւ թարգմանած է «Չե Գեւարա. կրաֆիքական կենսագրութիւն» գիրքը, որ հրատարակուած է յետ մահու: Ան նաեւ Բանաստեղծական փորձեր ալ ըրած է[7]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 http://www.dostor.org/print.aspx?2114975
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ «BQFP signs up Ahmed Khaled Taufiq's dystopian novel 'utopia'»։ The Tanjara։ 2010 թ․ հուլիսի 10։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011 թ․ հուլիսի 8-ին։ արտագրուած է՝ 2010 թ․ դեկտեմբերի 3
- ↑ Yaqoob Tahira (2012 թ․ մարտի 16)։ «Ahmed Khaled Towfik, Egypt's doctor of escapism»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ նոյեմբերի 17-ին։ արտագրուած է՝ 2016 թ․ նոյեմբերի 17
- ↑ Yaqoob Tahira (2012 թ․ մարտի 16)։ «Ahmed Khaled Towfik, Egypt's doctor of escapism»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ նոյեմբերի 17-ին
- ↑ (արաբերեն) أحمد خالد توفيق, 2025-10-10, https://ar.wikipedia.org/w/index.php?title=%D8%A3%D8%AD%D9%85%D8%AF_%D8%AE%D8%A7%D9%84%D8%AF_%D8%AA%D9%88%D9%81%D9%8A%D9%82&oldid=72223681, վերցված է 2025-11-16
