Jump to content

Ակրա

(Վերայղուած է Ակրա (արեւմտահայերէն)-էն)
Քաղաք
Ակրա
անգլերէն՝ Agra
հնդ.՝ आगरा
Երկիր  Հնդկաստան[1][1][1]
Տարածութիւն 188,40 քմ²
ԲԾՄ 171±1 մեթր
Բնակչութիւն 1 585 705 մարդ (1 Յունուար 2011)[2]
Խտութիւն 7 431 մարդ/քմ²
Ժամային գօտի UTC+5:30?
Հեռախօսային ցուցանիշ 562
Փոստային ցուցանիշ 282001
Շրջագայութեան պետ-համարագիր UP-80
Պաշտօնական կայքէջ Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-hi" does not exist։

Ակրա (անգլերէն՝ Agra - հնդ.՝ आगरा, Ակրա), քաղաք Հնդկաստանի հիւսիսը, Ութար-Բրատէշ նահանգին, Ջամնա գետի (Կանկէսի վտակի) ափին։ Այստեղ գտնուած է հռչակաւոր Թաճ Մահալ դամբարանը։ Բնակչութիւնը՝ 1 585 705 մարդ (1 Յունուար 2011)[2]։ Ակրան մայրաքաղաք Նոր Տելհիի հետ կապուած է արագընթաց երկաթագիծով։ Ակրան երկաթուղային հանգոյց է, տնայնագործական արտադրութեան կեդրոն։ Ակրայի Համալսարանը հիմնադրուած է 1927-ին։

Զարգացած է որպէս ամրոց XV դարուն, իսկ իբր քաղաք՝ XVI դարու սկիզբները։ XVI-XVII-րդ դարերուն եղած է Մեծ Մոնկոլներու կայսրութեան մայրաքաղաքը։ Այն ժամանակ հարուստ եղած է ճարտարապետական յուշարձաններով (ինչպէս Ակրա ամրոցը (1564-1574 թթ.), Մարգարտեայ մզկիթը (1646-1653 թթ.))։

Ակրայի հայ համայնքը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ակրայի հայ համայնքը հիմնուած է մոնկոլների ժամանակ։ Աքպար թագաւորի օրով հայերուն հող յատկացուած է, կառուցուած է հայկական եկեղեցի (1562)։ Առեւտրականներուն արտօնուած է առանց տուրքի առեւտուր ընել։ Ակրայի հայերը առեւտրական գործարքներ կնքած են եւրոպացիներուն հետ։

Հայերուն վստահուած են պետական կարեւոր պաշտօններ, ծագումով հայ Սըր Ատըլը եղած է երկրի բարձրագոյն դատաւորը, հայուհի Հուլիանան՝ պալատական բժշկուհի։ Հայուհի եղած է նաեւ Աքպարի կիներէն մէկը՝ Մարիամ Զագանի Բեկում անունով։ Ակրայի մէջ բնակած է հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ եւ երգահան Միրզա Ալեքսանդր Ճուլղարնայնը (Զուլ-Ղառնայն)։ Ակրահայերն ունեցած են իջեւանատուն, ուր քննարկած են համայնքի ներքին կեանքին վերաբերող հարցեր, կնքած՝ գործարքներ եւ պայմանագրեր եւրոպացիներուն հետ։ Համայնքը ստուարացած է Իրանի շահ Աբբաս I-ի բռնագաղթէն (XVI դարու վերջ-XVII դ. սկիզբ) յետոյ, երբ շատ հայեր Իրանէն գաղթած են Հնդկաստան։ Մողոլներու կայսրութեան անկումով (XVIII դարու վերջ) իր կարեւորութիւնը կորսնցուցած է նաեւ Ակրան։ Շատ ակրահայեր հեռացած են քաղաքէն եւ հաստատուած՝ Հնդկաստանի այլ բնակավայրերուն մէջ։ Ակրայի գերեզմանատան մէջ պահպանուած են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Սուրբ Մարտիրոս մատուռը։[3]

Համայնքը ստուարացած է Աբբաս Ա. Մեծի որոշած բռնագաղթէն ետք, յատկապէս՝ ԺԹ. դարուն։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 archINFORM — 1994.
  2. 1 2 Times, The Daily Universal Register, London times, Times of London, التايمس, التيمس, جريدة التيمس, The Times / T. GallagherLondon: Times Media, The Amalgamated Press, 1785. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
  3. (հայերեն) Ագրա, 2025-01-21, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A3%D6%80%D5%A1, վերցված է 2025-05-14
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։