Ածական
Արտաքին տեսք
Ածական կամ Ածական անուն գոյի մը (գոյութիւն ունեցող բան, էակ[1]) յատկութիւնը կամ վերաբերութիւնը ցոյց տուող բառ:[2]
Տեսակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որակական ածական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առարկային յատկանիշը կամ յատկութիւնը (որպիսութիւնը) ցոյց տուող ածականը, [2]
ինչպէս՝
- ճերմակ գլխարկ,
- լայն փէշ,
- երկար ճամբայ,
- բարձր շէնք,
- հիւրասէր մարդ,
- հեզաճկուն աղջիկներ...[2]
Յարաբերական ածական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առարկային վերաբերութիւնը ցոյց տուող ածականը: Յարաբերական ածականները մեծ մասով կ’արտայայտեն գոյականին ուրկէ՛կամ ինչէ՛սերած կամ ծագած ըլլալը,[2]
ինչպէս՝
- դաշտային ծաղիկ,
- հայկական պար,
- ժողովրդային հաւաք,
- արծաթեայ դգալ:
Անոնք կրնան ունենալ գոյականի սեռական եւ բացառական հոլովներու իմաստ.
- զինուորի տարազ – զինուորական տարազ,
- մօր սէր –մայրական սէր,
- դաշտի ծաղիկ – դաշտային ծաղիկ,
- ոսկիէ ապարանջան – ոսկեայ ապարանջան,
- արծաթէ դգալ – արծաթեայ դգալ:[2]