Ախթար Մանսուր
| Ախթար Մանսուր արաբերէն՝ أختر محمد منصور | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1968[1] |
| Ծննդավայր | Maiwand District, Ղանդահար վիլայեթ, Աֆղանստանի թագավորություն |
| Մահացած է | 21 Մայիս 2016[2][3] |
| Մահուան վայր | Ahmad Wal, Nushki District, Rakhshan Division, Պալուչիստան, Փաքիստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Սիւննի |
| Ուսումնավայր | Darul Uloom Haqqania? |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
| Վարած պաշտօններ | Minister of Transport and Civil Aviation?, Deputy Leader of the Islamic Emirate of Afghanistan?, Deputy Leader of the Islamic Emirate of Afghanistan? և Աֆղանստանի գերագույն առաջնորդ? |
Ախթար Մանսուր (աֆղաներէն՝ ملا اختر منصور, 1968[1], Maiwand District, Ղանդահար վիլայեթ, Աֆղանստանի թագավորություն - 21 Մայիս 2016[2][3], Ahmad Wal, Nushki District, Rakhshan Division, Պալուչիստան, Փաքիստան), Աֆղանիստանի «Թալեպան շարժում»ի ղեկավար՝ շարժումի նախկին ղեկավար Մոլլա Օմարի մահէն ետք։ Յայտնի է նաեւ իբրեւ՝ Մոլլա Ախթար Մանսուր։
Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք Օպամա յայտարարեց, որ Մանսուրը սպաննուած է, որովհետեւ ան Քապուլի մէջ[4] ամերիկեան թիրախներու դէմ յարձակումներ կը ծրագրէր։ Օպամա յոյս յայտնեց, որ Մանսուրի մահը կրնայ առաջնորդել Թալեպանին՝ միանալու խաղաղութեան գործընթացին[5]։
Անձնական կեանք[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանսուր ծնած է շուրջ 1959 թուականին[7][8][9][10]։ Ըստ Թալեպանին, կ'ենթադրուի որ ան ծնած է կա՛մ Քարիզ, կա՛մ Պանտ-ի-Թայմուր գիւղին մէջ․ երկուքն ալ կը գտնուին Աֆղանիստանի հարաւը՝ Քանտահար նահանգի Մայուանտ շրջանին մէջ։ Թալեպանի կայքէջին վրայ հրապարակուած կենսագրութիւնը անոր ծննդեան թուականը կը նշէ 1347՝ ըստ արեւային հիժրայի օրացոյցին, որ կը համապատասխանէ 1968 թուականին։ Այս թուականը կը հաստատէ նաեւ Ուեսթ Փոյնթի Ահաբեկչութեան դէմ պայքարի կեդրոնէն (C.T.C.) Ս․ Մեհսուտը։ Ըստ Ահմետ Ռաշիտի՝ Մանսուր կը պատկանէր Ալիզայ ցեղին, սակայն այլ աղբիւրներ կը պնդեն, որ ան Իշաքզայ ցեղէն էր․ ամէն պարագայի, թէ՛ Ալիզայ եւ թէ՛ Իշաքզայ ցեղերը փաշթուններու Տուրանի ճիւղէն են։ Ըստ Թալեպանին՝ Մանսուր կրթութիւն ստացած է գիւղի մը մզկիթին մէջ եւ տարրական դպրոց յաճախած է մօտաւորապէս եօթը տարեկան հասակին[11][12][13]։
Կը պնդուի, որ Մանսուր, ի թիւս այլ ներդրումներու, սեփականատէրն էր բջիջային հեռաձայններու ընկերութեան մը, եւ հարստացած էր Իշաքզայ թմրավաճառներու հետ ունեցած գործարքներէն ստացած շահոյթներուն շնորհիւ։ Ըստ «Տը Տէյլի Թելեկրաֆ»-ի թղթակից Ռիչըրտ Սփենսըրի՝ Մանսուր իր առեւտրական գործառնութիւնները կը վարէր Տուպայի մէջ գտնուող բնակարանի մը միջոցով[14]։
Անոր սպանութեան պատճառ դարձած անօդաչու թռչող սարքի յարձակման վայրին մէջ՝ հրկիզուած ինքնաշարժին մօտակայքը, գտնուած է «Ուալի Մուհամմատ» անունով չվնասուած պաքիստանեան անձնագիր մը․ կը կարծուի, որ այս անձնագիրը կը պատկանէր Մանսուրին։
Խորհրդային պատերազմի եւ մուժահիտներու դարաշրջան[15]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1985 թուականի ընթացքին, ան միացաւ Աֆղանիստան խորհրդային ներխուժման դէմ մղուող ճիհատական պատերազմին՝ մասնակցելով Մուհամմատ Նապի Մուհամմատիի խմբաւորման գործողութիւններուն։ Նոյն ժամանակաշրջանին, Մուհամմատ Օմարը հրամանատար էր Մուհամմատ Նապի Մուհամմատիի ենթակայ կազմակերպութիւններէն մէկուն մէջ։ Մանսուր մասնակցեցաւ խորհրդային բանակին դէմ պատերազմին Մայուանտի, Սանկ-է-Հեսարի, Զանկաուատի, քաղաքի այլ շրջաններու, ինչպէս նաեւ Փանճուայի գաւառի Փաշմուլ տարածքին մէջ՝ Մուհամմատ Հասան Ախունտի հրամանատարութեան տակ (ըստ երեւոյթին, ան անձամբ կը ղեկավարէր գործողութիւնները առնուազն վերջին վայրի մարտերուն ընթացքին)։ 1987 թուականին ան վիրաւորուեցաւ․ ըստ Թալեպանին՝ ան ստացաւ 13 տարբեր վէրքեր, երբ տեղակայուած էր Քանտահարի Փանճուայի գաւառի Սանզարի շրջանը։ Ճանչցուած ըլլալով իբրեւ երեւելի մարտիկներէն մէկը՝ Մանսուր 1987-ին միացաւ Մաուլվի Օպէյտուլլահ Իշաքզայի խմբաւորման, սակայն աւելի ուշ Իշաքզան անձնատուր եղաւ Նուր ուլ-Հաք Ուլումիին (որ ներկայիս ներքին գործոց նախարարն է)։ Ասկէ անմիջապէս ետք, ան գաղթեց Պաքիստանի Քուէթա քաղաքը[16][17]։
Պատերազմէն ետք, Մանսուր վերսկսաւ իր կրօնական կրթութեան զանազան հոգեւոր ճեմարաններու մէջ, իսկ աւելի ուշ տեղափոխուեցաւ Փեշաուար (Պաքիստան), ուր միացաւ Ճալոզայ գաղթակայանի «Ճամիա Մուհամմատիա» կեդրոնին։ Ան ուսանող էր «Տարուլ Ուլում Հաքանիա» մատրասային (կրօնական դպրոց) մէջ։ Ըստ աֆղան լրագրող Սամի Եուսաֆզայի, որ հանդիպած է անոր այդ օրերուն, Մանսուր բաւական սիրուած ու յարգուած ուսանող եղած է 1994-էն 1995 թուականներուն, երբ կ'ուսանէր Փեշաուարի մօտ գտնուող աֆղաններու Ճալոզայ գաղթակայանի մատրասային մէջ[18]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Store norske leksikon — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 http://www.ladepeche.fr/article/2016/05/22/2349606-afghanistan-talibans-confirment-mort-chef-frappe-americaine.html
- 1 2 Encyclopædia Britannica
- ↑ Jibran Ahmad; Jonathan Landay (21 May 2016). "U.S. says late Taliban leader was planning attacks on Americans". Reuters.
- ↑ "Obama confirms Afghan Taliban leader's death, says chance for peace". Hanoi: Reuters. 23 May 2016.
- ↑ (անգլերեն) Akhtar Mansur, 2026-07-13, https://en.wikipedia.org/w/index.php?title=Akhtar_Mansur&oldid=1364004672, վերցված է 2026-07-14
- ↑ "Introduction of the newly appointed leader of Islamic Emirate, Mullah Akhtar Mohammad". Shahamat. 31 August 2015. Archived from the original on 4 September 2015. Retrieved 31 August 2015.
- ↑ Official Journal of the European Union. "Commission Regulation (EC) No 969/2007 of 17 August 2007 amending for the 83rd time Council Regulation (EC) No 881/2002 imposing certain specific restrictive measures directed against certain persons and entities associated with Usama bin Laden, the Al-Qaida network and the Taliban, and repealing Council Regulation (EC) No 467/2001". European Union. Retrieved 30 October 2015.
- ↑ Shereena Qazi (3 August 2015). "Politics". Al Jazeera English. Retrieved 3 August 2015.
- ↑ "Biography of new Taliban leader Mullah Akhtar Mansoor". Pajhwok. 31 July 2015. Retrieved 10 February 2017.
- ↑ "Who is 'new Taliban leader' Akhtar Mansoor?". 30 July 2015. Retrieved 10 February 2017.
- ↑ (sourced originally at J. Goldstein / The New York Times Company)
- ↑ Giustozzi – article published by the Tribal Analysis Centre November 2009 [Retrieved 2 November 2015]
- ↑ Richard Spencer (5 October 2015). "New Taliban leader Mullah Mansour is businessman protected by Pakistan". The Daily Telegraph. Retrieved 30 October 2015.
- ↑ (անգլերեն) Akhtar Mansur, 2026-07-13, https://en.wikipedia.org/w/index.php?title=Akhtar_Mansur&oldid=1364004672, վերցված է 2026-07-14
- ↑ "Biography of new Taliban leader Mullah Akhtar Mansoor". Pajhwok. 31 July 2015. Retrieved 10 February 2017.
- ↑ (sourced originally at J. Goldstein / The New York Times Company)
- ↑ Robert Crilly & Ali M Latifi (30 July 2015). "Profile: Mullah Akhtar Mansoor". The Daily Telegraph. Retrieved 2 August 2015.