Ախթալայի Վանք

Jump to navigation Jump to search
Akhtala monastery 110.JPG

Ախթալայի վանական համալիր (նաեւ Պղնձահանք), X դարին հիմնադրուած պարսպապատ վանական համալիր, կը գտնուի Հայաստանի Լոռու մարզի Ախթալայ գիւղին մէջ՝ Երեւանեն 185 կմ հիւսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերեն է, որուն կառուցումը կը համընկնի Հայաստանի Վերածնութեան շրջանի հետ։ Ախթալայի վանական յուշարձանախմբին մէջ ներդաշնակ միահիւսուել են հայկական, վրացական ու բիւզանդական ճարտարապետութեան տարրերը։

Միջնադարին վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր "Հայոց Պատմությունում" կը հիշատակ է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ եւ իրեն դին ամփոփվեց Պղնձանահքւն մէջ, որը Իվանեն կը նախկին էր խլած էր հայերէն եւ դարձուցած վրացական (այսինքը՝ ուղղափառ) եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառութիւն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցեց եւ անվանեց Ախթալա։ Ըստ Գանձակեցու, նոյն եկեղեցիին մէջն է ամփոփված նաեւ Իվանեի որդի, իշխան Ավագը (մահ, 1250 թ Բջնիի մէջ)։

Սուրբ Աստուածածին եկեղեցիի պատերը նկարազարդուած են հոյակապ, հրաշալի պահպանուած որմնանկարներով։ Որմնանկարները կատարուած են XIII դարոին, երբ եկեղեցին վերափոխուեցաւ փաղկեդոնականի։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով կը մօտենան բիւզանդականին, սակայն թեմաներու ընտրութիւնը զուտ հայկական է։

Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացութեան օրեր՝ սեպտեմբերի 20-21։

Եկեղեցու որմնանկարներու ստորին շերտը կը վերաբերուի 11-րդ դարին։ Գունազարդումը բնորոշ է բիւզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները՝ հայկական մանրանկարչութեանը։ Իսկ 13-րդ դարին եւ հետո կատարված որմնանկարները հարազատ են բիւզանդական արվեստին։ Իրենց մեծ մասն ունի յունարէն, մէկ մասն ալ՝ վրացերեն արձանագրութիւններ։ Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները կը պատկերին Հին եւ Նոր կտակարաններու առանձին դրվագներ, սրբերու պատկերներ, այդ թիւին մէջ՝ եւ Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածիննը՝ գահին նստած է, մանուկ Հիսուսը գիրկին. (պահպանուած է որմնանկարի միայն մէկ մասը), անւցմէ վար հաղորդութեան՝ խորհրդավոր ընթրիքի տեսարանն է։ Հիսուսը պատկերված է երկու անգամ՝ մերթ շրջված դեպի աջ եւ մերթ դեպի ձախ՝ առաքեալներուն հետ հացը կիսելու ժամանակ։

Պահպանուած են Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքեալներու, Ղուկաս եւ Մատթեոս ավետարանիչներու պատկերները։

Քիչ ավելի վարը ողջ հասակով պատկերուած են սրբեր, ի թիվս որոնց՝ Հռոմի Սեղբեստրոս պապի, Հակոբ Տյառնեղբոր, Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Մեծի, Գրիգոր Ա Լուսավորչի, Աթանաս Ալեքսանդրացու, Հռոմի Կլեմենտ (Կղեմես) պապի, Գրիգոր Սքանչելագործի, Կիւրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Աստվածաբանի, Կիպրիանոս Կարթագենացու պատկերները։

Արեւմտեան պատի որմնանկարներու մէջ պատկերված է երկնային արքայութիւնը, իսկ հիւսիսային պատին՝ Հիսուսի չարչարանքները, Կայիափա քահանաեապետը ու հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացին։ Կամարները, միջնապատերն ու սիւները նոյնպես պատկերազարդված են սրբագրային թեմաներով եւ սրբերու դիմապատկերներով։ Որմնանկարներու մէկ մասը վերականգնուած է։

Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանած է “Նռան գույնի” որոշ տեսարաններ։ Ներկայումս կը վերականգնուի եկեղեցու գմբեթը, ինչպես նաեւ կը վերանորոգուի եկեղեցու այլ հատվածները։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է « Քրիստոնեա Հայաստան» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC-BY-SA-icon-80x15.png