Ալլա Տէր Յակոբեան
| Ալլա Տէր Յակոբեան | |
|---|---|
|
հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի | |
| Ծնած է | 25 Փետրուար 1940 |
| Ծննդավայր | Լենինկրատ |
| Մահացած է | 12 Օգոստոս 2021 (81 տարեկանին) |
| Մահուան վայր | Պելոկուրիխա |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | հայ |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան և Մաքսիմ Կորքիի անուան գրականութեան հիմնարկ |
| Մասնագիտութիւն | բանաստեղծուհի և թարգմանիչ |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Ալլա Տէր Յակոբեան, (25 Փետրուար 1940, Լենինկրատ-12 Օգոստոս 2021, Պելոկուրիխա)հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1968 թուականէն[1]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալլա Տէր Յակոբեանը ծնած է 25 Փետրուար 1940-ին, Լենինկրատ, երկրաչափներու ընտանիքի մէջ։ Ան դուստրն է Կոստանդին Տէր Յակոբեանի: Միջնակարգ կրթութիւնը ստացած է Երեւանի մէջ։ Առաջին բանաստեղծութիւնները գրած է 12 տարեկան հասակին, տպագրուած են, երբ Ալլա Տէր Յակոբեանը 14 տարեկան էր։ 1962 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական համալսարանի ռուսաց լեզուի եւ գրականութեան բաժինը։ 1965 թուականին դարձած է Լենինկրատի հեռուստատեսութեան կազմակերպած բանաստեղծութեան մրցանակաբաշխութեան դափնեկիր։ 1968-1971 թուականներուն աշխատակցած է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրին որպէս գրական աշխատող։ 1973-1975 թուականներուն սորված է Մոսկուայի Մաքսիմ Կորքիի անուան գրականութեան ինստիտուտի գրական բարձրագոյն դասընթացներուն[2]։
Ռուսերէն լեզուով լոյս տեսած են անոր «Թռչնադրոմ» (Երեւան, 1967), «Տաճարներ» (Երեւան,1970), «Զարդանախշ» (Երեւան,1973), «Մանուշակագոյն Եղունգ» (Երեւան, 1978), «Ձկան Համաստեղութիւն» (Երեւան,1979) բանաստեղծութիւններու ժողովածուները։ Անոր թարգմանութեամբ (հայերէնէ) ռուսերէն լոյս տեսած են Մուշեղ Գալշոյեանի «Բովտուն» (Մոսկուա, 1977), «Արեւմտահայ Պոեզիայից» (Երեւան,1979), Լեւոն Շանթի «Հին Աստուածներ»[3] (Երեւան, 1979), Վարդգէս Պետրոսեանի «Դեղատուն Անի» (Մոսկուա, 1979, գիրքին մէջ կը մտնեն «Վերջին Ուսուցիչը» եւ պատմուածքներ)։ 1977 թուականին Երեւանի հեռուստատեսութեամբ բեմադրուած է անոր «Այու Ծաղիկը» տրաման (փոքրիկներու համար)։ Ալլա Տէր Յակոբեանի բեմադրութեամբ նկարահանուած են «Պինգվին Վինը» եւ «Ոչ Ճիշդ Արտայայտութիւն» մուլտֆիլմերը[4]։
Մահացած է 12 Օգոստոս 2021-ին՝ Ալթայի երկրամասի Պելոկուրիխա քաղաքին մէջ։[5]
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Ժամանակները Շփոթած Քաղաքը», Ե., 1976:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ալլա Կոնստանդին Տէր Յակոբեան
- ↑ Тер-Акопян А.К.. Книги онлайн
- ↑ Старые боги за тысячелетие до нас
- ↑ Գրական տեղեկատու, Երեւան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 457։
- ↑ Աշոտ Գրիգորեան, Ալլա Տէր Յակոբեանի յիշատակին, "Ազգ" թերթ, 2023 թ․