Jump to content

Ալլա Յովհաննիսեան (ակնաբան)

Ալլա Յովհաննիսեան
Ծնած է 2 Յուլիս 1953(1953-07-02)[1] (73 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Կրթութիւն Երեւանի Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտութիւն բժիշկ և ակնաբոյժ
Կոչում փրոֆեսոր

Ալլա Հայաստանի Յովհաննիսեան (2 Յուլիս 1953(1953-07-02)[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ ակնաբան, գլաուկոմայի մասնագէտ։ Բժշկական գիտութիւնների դոկտոր (1996), փրոֆեսոր[2]։

Ալլա Յովհաննիսեանը ծնած է 2 Յուլիս 1953-ին, Երեւանի մէջ։

1978 թուականին աւարտած է Երեւանի պետական բժշկական համալսարանը։ 1978-1984 թուականներուն աշխատած է Աչքի հանրապետական կլինիքին մէջ, իսկ 1986 թուականէն՝ 8-րդ կլինիկական հիւանդանոցի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար։

Գիտական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալլա Յովհաննիսեանի գիտական աշխատանքները կը վերաբերին ներակնային անօթներու ռէակտիւութեան որոշման, հակագլաուկոմային վիրահատութիւններու արդիւնքներու կանխատեսման եւ դեղորայքային շտկման հարցերուն[3]։

Անդամակցութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Հայաստանի ակնաբուժական ընկերութեան անդամ, 1978

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=12578
  2. Ալլա Հայաստանի Հովհաննիսյան, ակնաբան
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։