Ալի Մուպարաք
Ալի Մուպարաք արաբերէն՝ علي باشا مبارك | |
---|---|
![]() | |
Ծնած է | ոչ վաղ քան 1823 եւ ոչ ուշ քան 1824 |
Ծննդավայր | Բիրնբալ ալ-Ջիդդա |
Մահացած է | 14 Նոյեմբեր 1893[1][2] |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ուսումնավայր | Q12246072? |
Մասնագիտութիւն | գրագէտ, քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Minister of Public Works?, Minister of Awqaf and Education?, Minister of Public Works?, Minister of Public Works?, Minister of Public Works? եւ Minister of Education of Egupt? |
Ալի Փաշա Մուպարաք (1823/1239 հիջրա – 1893 / 1311 հիջրա), ամբողջական անուն՝ արաբերէն՝ علي باشا مبارك, ՛Ալի Մուպարաք փաշա, արաբ գրող եւ թարգմանիչ, եղած է Եգիպտոսի լուսաւորութեան նախարար, նահտայի հիմնադիրներէն։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մուհամմէտ Ալիէն հետոյ Եգիպտոսի իշխանութեան կու գայ Իսմայիլ Փաշան, որուն օրով մղակութային զարգացումիը կը շարունակուի ընդանալ նոյն թափով։ Այդ ժամանակաշրջանին Եգիպտական մշակոյթի ամենաաջքառու ներկայացուցիչներէն մէկն էր փաշա Ալի Մուպարաք փաշան (1823-1893)։ Ան ծնած է քրիստոնիա ընտանիքի մէջ, ստացած է բժշկական կրթութիւն։ Ան այն ուսանողներէն էր, որ 1844 թուականին երկրորդ խումբով մեկնեցաւ Ֆրանսա։ Այնտեղ 4 տարի սովորելով ռազմական գործ, կը վերադառնայ Եգիպտոս եւ 1853-1854 թուականներուն եգտիպտական զորգի կազմին կը մասնակցի Ղրիմի պատերազմին: Իսմայիլին իշխանութեան գալէն հետոյ անոր կը վստահուի բարձր պաշտօն՝ ռազմական նախարարութիւն։ Ալի Մուպարաքի աշխատութիւններէն յայտնի է «Թաուֆիկի նոր նախաձեռնութիւնները» (արաբ․՝ الخطط التوفيقية الجديدة՝ ալ-խուտատ ալ-թաուֆիկիյա ալ-ջադիդա)։
1865 թուականին, երբ Սուլթան Ապտուլ Ազիզը կ'այցլէ Եգիպտոս, կը նկատէ, որ եգիպտական հին արժէքաւոր ձեռագիրները անուշադրութեան մատնուած են եւ կ'առաջարկէ Իսմայիլին հաւաքել անոնք բոլորը մէկ ընդհանուր գրպահոցին մէջ։ Իսմայիլի նախաձեռնութեամբ կը ստեղծուի «Խեդիվի եգիպտական գրադարանը» (արաբ․՝ الكتبخانة الخديوية المصرية՝ ալ-Քութուբխանա ալ-խեդիվիյա ալ-մասռիյա)։ Ալի Մուպարաքին կը վստահուի նորաստեղծ գրադարանի կարգավորումը, ով այդ ժամանակ հոգեւոր ունեցվածքներու նախարարն էր։ 1871-1872 թուականներուն Ալի Մուպարաքի կողմէն կը տպագրուին շարք մը աշխարհագրութեան, երկրաչափութեան եւ բժշկութեան դասագիրքեր՝ զինվորական կրթական հաստատուիւններու համար։ Մէկ տարի անցած, զբաղելով ազգային լուսաւորութեան նախարարի պաշտօնով, ան կը ձեռնարկէ եւրոպական օրինակով համալսարանի հիմնադրումը։ Նմանատիպ համալսարանի կառուցման գաղափարը կար դեռեւս Մուհամատ Ալիի ժամանակէն։ Ոգեշնչուելով նոր հիմնադրուած համալսարանի դասախօսներէն մէկուն աշխատանքով, Ալի Մուպարաք կը ստեղծէ նմանատիպ աշխատութիւն՝ Ալամըտտին վերանգրով։ Ան իրենց կը ներկայացնէր 4 հատորանի գիտական աշխատանք, գրուած էր կիսագեղարուեստական ոճով։ Ի տարբերութիւն ալ ալ-Տահտաուիի ստեղծագործութեան, ան նախատեսուած էր տարիքով մեծերու համար, որուն ան կը ձգտէր ծանօթացնել մարդկային գիտելիքներու բոլոր ոլորտներուն։ Անոր միւս ստեղծագործութիւններէն յայտնի է նաեւ Մուհամմատ մարգարէի մասին հանդէսներուն մէկուն մեկնաբանութիւնը։ Ալի Մուպարաքը մեկնաբանելով այն, կոչ ըրած է մուսլիմաներուն չմոռնալով Աստծուոյ ջանասիրաբար աշխատեցաւ ապագայի համար։
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
- Борисов В.М. Современная египетская проза. М„ 1961.
- Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
- Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996. Archived 2016-03-05 at the Wayback Machine.
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ LIBRIS — 2012.