Ալի Աքպար Հաշեմի Ռաֆսանճանի
| Ալի Աքպար Հաշեմի Ռաֆսանճանի պարս․՝ اکبر هاشمی رفسنجانی | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 25 Օգոստոս 1934[1][2][3] |
| Ծննդավայր | Bahreman, Nuq District, Rafsanjan County, Քերմանի նահանգ, Իրան |
| Մահացած է | 8 Յունուար 2017[4][1][2][…] (82 տարեկանին) |
| Մահուան վայր | Tajrish, District 1 |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Շիա Իսլամ |
| Ուսումնավայր | University of Qom?, Սպահանի Համալսարան և Թեհրանի Համալսարան |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, գրագէտ, ձեռնարկատէր, ախուն և կղերական |
| Վարած պաշտօններ | Իրանի նախագահ?, Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ?, Chairman of the Assembly of Experts for Leadership?, Chairman of the Expediency Discernment Council?, Member of the Assembly of Experts?, Իսլամական խորհրդակցական ժողովի նախագահ? և Interior Minister of Iran? |
| Կուսակցութիւն | Executives of Construction Party? |
| Ամուսին | Effat Marashi? |
| Երեխաներ | Faezeh Hashemi Rafsanjani?, Mohsen Hashemi?, Yasser Hashemi Rafsanjani?, Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանի? և Fatemeh Hashemi Rafsanjani? |
|
Ստորագրութիւն | |
Ալի Աքպար Հաշեմի Ռաֆսանճանի (պարս․՝ علي اکبر هاشمی رفسنجانی, 25 Օգոստոս 1934[1][2][3], Bahreman, Nuq District, Rafsanjan County, Քերմանի նահանգ, Իրան - 8 Յունուար 2017[4][1][2][…], Tajrish, District 1), իրանցի քաղաքական գործիչ։ Եղած է Իրանի իսլամական խորհրդատուական խորհուրդի նախագահ՝ 1980-1989 թուականներուն, Իրանի նախագահ՝ 1989-1997 թուականներուն։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1934-ին: Եղած է Իրանի շահի կարծր ընդդիմադիրներէն եւ Իրանի իսլամական յեղափոխութեան առաջնորդ այաթոլլա Խումէյնիի աշակերտներէն ու մօտիկ հետեւորդներէն մէկը:
Իր ընդդիմադիր գործունէութիւնը պատճառ դարձած է, որ ան 7 անգամ ձերբակալուի եւ իր կեանքէն 4 տարի եւ 5 ամիս անցընէ բանտերուն մէջ:
1980-1989 ընտրուած է Իրանի խորհրդարանի նախագահ, պաշտօնավարութեան երկու նստաշրջաններու վրայ (1989-1997) զբաղեցուցած է հանրապետութեան նախագահի պաշտօնը:
Ալի Աքպար Ռաֆսանճանի ծանօթ եղած է աշխարհին բացուելու կողմնակից ըլլալու իր քաղաքականութեամբ:
Ան քաջալերած է կիներու աշխատանքի առիթներու բարելաւումը եւ մերժած իսլամական օրէնքներու գործադրութեան մէջ խստութեան բանեցումը[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen
- 1 2 Iran's ex-President Rafsanjani dies at 82
- ↑ «Ալի Աքպար Հաշեմի Ռաֆսանճանի Ոչ Եւս Է»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2017-01-09։ արտագրուած է՝ 2026-01-13