Ատոնիս
| Ատոնիս | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | արաբերէն՝ علي أحمد سعيد إسبر |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Adonis, أدونيس և ⴰⴷⵓⵏⵉⵙ |
| Ծնած է | 1 Յունուար 1930[1][2][3][…] (96 տարեկան) |
| Ծննդավայր | Ալ-Քասաբին, Այն Շիկակ, Այն Շիկակի շրջան, Ջաբլեի գավառ, Լաթաքիոյ մարզ, Սուրիա[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Արաբերէն[4] |
| Կրօնք | անկրոնություն?[6], հեթանոսություն?[7] և Աթէիզմ[8][9] |
| Ուսումնավայր | Դամասկոսի Համալսարան[4] և Սեն Ժոզէֆ համալսարան |
| Երկեր/Գլխաւոր գործ | The Static and the Dynamic: A Research into the Creative and the Imitative of Arabs? և The Songs of Mihyar of Damascus? |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ, գրագէտ, թարգմանիչ, լրագրող, համալսարանի դասախօս, գրականագէտ և գրաքննադատ |
| Աշխատավայր | Սեն Ժոզէֆ համալսարան, Լիբանանեան Համալսարան, «Շը՛ըր» (1957-1970) և Mawakif Magazine (1968 - 1994)? |
| Կուսակցութիւն | Սուրիոյ ընկերվար-ազգայնական կուսակցութիւն[10][11] |
| Ամուսին | Խալիտա Սայիտ[10] |
Ատոնիս (Ալի Ահմետ Սաաիտ, 1 Յունուար 1930[1][2][3][…], Ալ-Քասաբին, Այն Շիկակ, Այն Շիկակի շրջան, Ջաբլեի գավառ, Լաթաքիոյ մարզ, Սուրիա[4]), բանաստեղծ, գրականագէտ եւ քննադատ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1930-ին, Սուրիոյ Թարթուս քաղաքի գիւղերէն մէկուն` Քասսապինի մէջ։ Նախնական կրթութիւնը ստացած՝ Լաթաքիա: Ապա յաճախած է Դամասկոսի պետական համալսարանը, ուր կը հետեւի գրականութեան եւ իմաստասիրութեան դասընթացքներուն:
1948-էն սկսեալ ստեղծագործած է Ատոնիս անուամբ[12]:
1956-ին կը հաստատուի Պէյրութ 1957-ին Եուսեֆ Խալի հետ կը հրատարակէ «Շը՛ըր» բանաստեղծական հանդէսը[13]: 1973-ին: Պէյրութի Սեն Ժոզեֆ համալսարանին մէջ կ'արժանանայ տոքթորայի տիտղոսին:
1956 թուականին Ատոնիս ամուսնացաւ գրական քննադատ Խալիտա Սայիտ Սալէհի հետ, որ օգնեց իրեն «Շը’ըր» (Պոէզիա) եւ «Մաուաքըֆ» (Դիրքեր) հանդէսներու խմբագրական աշխատանքներուն մէջ[14]։
Անոնք ունին երկու դուստր. Արուատը, որ Փարիզի Միջազգային Մշակոյթներու Տան տնօրէնն է, եւ Նինարը, որ արուեստագէտ է ու կը շրջի Փարիզի եւ Պէյրութի միջեւ[15]։
Ատոնիս 1975 թուականէն ի վեր կ'ապրի Փարիզի եւ Պէյրութի միջեւ[16]։
Իր Ծածկանունը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան ընտրեց «Ատոնիս» անունը 17 տարեկանին, այն բանէն յետոյ, երբ մի շարք հանդէսներ մերժեցին իր բուն անունը գործածելու՝ որպէսզի «խմբագիրներուն զգուշացնէր իր վաղաժամ տաղանդին, միջերկրածովեան եւ նախաիսլամական խորհրդածութիւններուն մասին»։
Անձնական Կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայեացք Կրօնի եւ Իրականութեան Մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր «Identité Inachevée» (Անաւարտ Ինքնութիւն) գիրքին մէջ ան կը յայտնէ իր ընդդիմութիւնը «Կրօնը՝ որպէս ողջ հասարակութեան վրայ պարտադրուած հաստատութիւն» ըլլալուն, բայց հանդէս կու գայ անհատական կրօնական ազատութեան զօրակցութեամբ։
Ան ինքզինք կը նկարագրէ որպէս «հեթանոս Սուֆի», բացատրելով.
«Իմ տեսակէտէս Սուֆիզմը հիմնուած է հետեւեալ տարրերուն վրայ.
- Նախ, որ իրականութիւնը ընդգրկուն է, անսահման, անկաշկանդ. ան է այն ինչ որ կը յայտնուի մեզի, եւ այն ինչ որ անտեսանելի եւ թաքուն է։
- Երկրորդ, այն ինչ որ տեսանելի է եւ մեզի յայտարարուած՝ պարտադիր չէ ճշմարտութեան փաստացի արտայայտութիւնը ըլլայ. կրնայ ըլլալ ան ճշմարտութեան մակերեսային, անցողիկ կամ շուտով անհետացող կողմի մը արտայայտութիւնը ըլլայ։ Որպէսզի կարենայ ազնուօրէն արտայայտել իրականութիւնը, մարդ պէտք է ձգտի տեսնել նաեւ այն, ինչ որ թաքուն է։
- Երրորդ, ճշմարտութիւնը նախապէս պատրաստուած չէ: ... Մենք Ճշմարտութիւնը գիրքերէն չենք սորվիր։ Ճշմարտութիւնը պէտք է փնտռել եւ հետազօտել։ Հետեւաբար, աշխարհը աւարտուած գործ մը չէ։ Ան Յայտնութեան, Արարման, Կառուցման եւ Պատկերներու, Յարաբերութիւններու, Լեզուներու, Բառերու ու Իրերու Նորոգման շարունակական Փայլատակումներ է։»
Ֆրանսայի մէջ իր նոր՝ «Ատոնիատա» գիրքի թողարկման առթիւ տուած հարցազրոյցի մը մէջ, ան յայտնեց, որ կը նկատէ թէ կրօնն ու պոէզիան իրերամերժ են, քանի որ «կրօնը դաւանանք է, ան պատասխան է, մինչդեռ պոէզիան միշտ հարցում կը մնայ»։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրատարակած է քսան քերթողագիրքեր: Իր գլխաւոր երկերն են.
- «Թուղթեր` հովուն մէջ» (Պէյրութ, 1988),
- «Դամասկոսցի Միհիարին երգերը» (Պէյրութ, 1988),
- «Մատեան այլակերպութեանց եւ գաղթի` ցերեկուան ու գիշերուան երկրամասերուն միջեւ» (Պէյրութ, 1988),
- «Թատրոնն ու հայելիները» (Պէյրութ, 1988),
- «Ժամանակ մը` մոխիրին ու վարդին միջեւ» (Պէյրութ, 1980),
- «Այս է անունն իմ» (Պէյրութ, 1980),
- «Եզակին` յոգնակիին տարազով» (Պէյրութ, 1988),
- «Հինգ քերթուածներու մատեանը» (Պէյրութ, 1979),
- «Գիրքը», Ա. հատոր (Պէյրութ, 1995),
- «Գիրքը», Բ. հատոր (Պէյրութ, 1998),
- «Գիրքը», Գ. հատոեւ (Պէյրութ, 2002),
- «Մարգարէացի՛ր, ո՜վ կոյր» (Պէյրութ, 2003),
- «Սկիզբը մարմինին վերջաւորութիւնն է ծովուն» եւ այլն[17]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 3 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Babelio — 2007.
- 1 2 3 4 5 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 19. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ https://www.dw.com/ar/أدونيس-أنا-مع-الحراك-الثوري-في-سوريا-مهما-كانت-النتائج/a-15345759
- ↑ https://web.archive.org/web/20211104213345/http://fmwww.bc.edu/SL-R/salamehAntholSample.pdf
- ↑ https://archive.org/details/othermiddleeasta0000sala/page/111/mode/1up?view=theater
- ↑ Salameh F. The Other Middle East: An Anthology of Modern Levantine Literature — New Haven: Yale University Press, 2017. — P. 111. — ISBN 978-0-300-20444-5
- 1 2 http://www.maaber.org/issue_may10/lookout1.htm
- ↑ http://elmeda.net/spip.php?article506
- ↑ «نبذة حول الشاعر: أدونيس»(արաբ.)
- ↑ «أدونيس، علي أحمد سعيد»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2016-11-30(արաբ.)
- ↑ (արաբերեն) أدونيس (شاعر), 2025-08-29, https://ar.wikipedia.org/w/index.php?title=%D8%A3%D8%AF%D9%88%D9%86%D9%8A%D8%B3_(%D8%B4%D8%A7%D8%B9%D8%B1)&oldid=71892604, վերցված է 2025-11-22
- ↑ (արաբերեն) أدونيس (شاعر), 2025-08-29, https://ar.wikipedia.org/w/index.php?title=%D8%A3%D8%AF%D9%88%D9%86%D9%8A%D8%B3_(%D8%B4%D8%A7%D8%B9%D8%B1)&oldid=71892604, վերցված է 2025-11-22
- ↑ (արաբերեն) أدونيس (شاعر), 2025-08-29, https://ar.wikipedia.org/w/index.php?title=%D8%A3%D8%AF%D9%88%D9%86%D9%8A%D8%B3_(%D8%B4%D8%A7%D8%B9%D8%B1)&oldid=71892604, վերցված է 2025-11-22
- ↑ «الكاتب الكبير: علي أحمد سعيد إسبر / أدونيس / 1930-معاصر»(արաբ.)
| ||||||||||