Ալիս Փանիկեան
| Ալիս Փանիկեան | |
|---|---|
| Ծնած է | 23 Մայիս 1985 (40 տարեկան) |
| Ծննդավայր | Սոֆիա, Պուլկարիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | William Lyon Mackenzie Collegiate Institute? |
| Մասնագիտութիւն | նորաձեւութեան կերպար և գեղեցկութեան մրցոյթի մասնակից |
Ալիսա Փանիկեան (պուլկար․՝ Алис Паникян, 23 Մայիս 1985, Սոֆիա, Պուլկարիա), հայազգի բուլղար-քանատացի լրագրող, հեռուսատահաղորդավար, մոտել, գեղեցկութեան մրցոյթի տիտղոսակիր, «Քանատայի Միսս Տիեզերք 2006»[1]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալիսա Փանիկեանը ծնած է Սոֆիայի մէջ։ 5 տարեկան հասակին ծնողներուն հետ արտագաղթած է Քանատա։ Նիւ Եորքի համալսարանին մէջ ուսանած է լրագրութիւն, անգլերէն եւ հաղորդակցութիւն։ Կը բնակի Թորոնթօ, կ՚աշխատի որպէս լրագրող եւ հեռուստահաղորդաւար։ 2003 թուականին աւարտած է Թորոնթոյի William Lyon Mackenzie քոլեճ-ինստիտուտը։ Ալիսան կը գրէ կարճ պատմուածքներ,կը զբաղուի վոլէյպոլով եւ եոկայով։ Նախքան «Քանատայի Միսս Տիեզերք» դառնալը, Ալիսան Քանատան ներկայացուցած է 2006 թուականին Քոլոմպիայի մէջ տեղի ունեցող Reinado Internacional del Café կամ International Queen of Coffee pageant դիմակահանդէսին, ուր դարձած է քանատացի առաջին յաղթողը։ 1 մեթր 83 սմ[2] հասակով Ալիսան Քանատայի պատմութեան մէջ ոչ միայն ամենաբարձրահասակ ազգային տիտղոսակիրն է, այլ նաեւ արժանացած է համաշխարհային մամուլի ուշադրութեան՝ որպէս ամենաուժեղ թեկնածուներէն մէկը, որ կը յաջորդէր կրկին քանատացի Միսս Տիեզերք Նաթալիա Կլեպովային։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ One Studio։ «Գեղեցիկ, նուրբ հայուհի Ալիսա Պանիկյան (Photo)»։ արտագրուած է՝ 2016 թ․ դեկտեմբերի 22Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ http://www.alicepanikian.com/biography/index.html Archived 2006-07-06 at the Wayback Machine. Official website bio