Ալիս Մանուկեան
| Ալիս Մանուկեան | |
|---|---|
| Ծնած է | 11 Յունիս 1934 |
| Մահացած է | 6 Մայիս 2026 (91 տարեկանին) |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | թրքերէն |
| Մասնագիտութիւն | օպերային երգչուհի |
| Ամուսին | Արման Մանուկյան? |
Ալիս Մանուկեան (11 Յունիս 1934 - 6 Մայիս 2026), օփերայի սոփրանօ երգչուհի, Թուրքիոյ առաջին օփերային արուեստագիտուհին[1]։
Գրող, տնտեսագէտ Արման Մանուկեանի կինը։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1934-ին։ 1959-ին աւարտած է Իսթանպուլի քաղաքային երաժշտանոցը եւ կրթաթոշակով մեկնած Ամերիկայի Միացեալ Նահանգներ՝ ուսումը շարունակելու Մայամի համալսարանին մէջ։ Երաժշտական կրթութիւնը ստացած էր յայտնի մասնագէտներու մօտ, ապա 1962-ին միացած է Իսթապուլի պետական օփերային։ Տասնամեակներ շարունակ Ալիս Մանուկեան բեմ բարձրացած էր Թուրքիոյ եւ արտասահմանի զանազան բեմերու վրայ՝ մարմնաւորելով օփերային հանրածանօթ դերեր։ Ան մասնակցած է «Ռիկոլեթթօ», «Լուչիա տի Լամերմուր», «Լա Պոհեմ» եւ «Սիրոյ ըմպելիքը» օփերաներուն, նաեւ ելոյթներ ունեցած՝ Իսթանպուլի, Իզմիրի եւ նախագահական սէնֆոնիք նուագախումբերուն հետ[2]։
Երկարամեայ բեմական գործունէութեամբ ան արժանացած է մեծ սիրոյ ու յարգանքի[3]։
Մեծարանքի երեկոյ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]18 Փետրուար 2026-ին, «Աթլաս» շարժանկարի սրահին մէջ կազմակերպուած է մեծարանքի երեկոյ մը՝ նուիրուած Ալիս Մանուկեանին։ Երեկոյթին ներկայ գտնուած էեն համայնքային, եկեղեցական եւ մշակութային բազմաթիւ դէմքեր, ներառեալ Ամենապատիւ Սահակ Բ. Պատրիարքը։ Համերգային հարուստ յայտագիրով արուեստագէտներ ներկայացուցած են հայկական եւ միջազգային օփերային ստեղծագործութիւններ՝ ի պատիւ վաստակաւոր երգչուհիին[4][3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՈՉ ԵՒՍ Է ՍՈՓՐԱՆՕ ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2026-05-22
- ↑ «Alis Manukyan » Ansiklopedist»։ ansiklopedist.com (թրքերէն)։ արտագրուած է՝ 2026-05-22
- 1 2 «Stroke Alert May 2026»։ Stroke Alert (անգլերէն)։ 2026-05-21։ արտագրուած է՝ 2026-05-22
- ↑ «Մեծարանքի երեկոյ Ալիս Մանուկեանին»։ Organization of Istanbul Armenians (en-US)։ 2026-02-27։ արտագրուած է՝ 2026-05-22