Ալաւա
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Ալաւա | |||||
| պասք.՝ Araba | |||||
| |||||
|
| |||||
| Երկիր |
| ||||
| Ներքին բաժանում | Cuadrilla de Vitoria?, Cuadrilla de Añana?, Cuadrilla de Ayala / Aiarako eskualdea?, Arabako Mendialdea?, Arabako Errioxa / Rioja Alavesa?, Cuadrilla de Salvatierra-Arabako Lautadako kuadrilla? և Gorbeialdea? | ||||
| General Deputy of Araba? | Ramiro González Vicente? | ||||
| Օրէնսդրական մարմին | General Assemblies of Álava? | ||||
| Տարածութիւն | 3037 քմ² | ||||
| ԲԾՄ | 650 մեթր | ||||
| Պաշտօնական լեզու | Սպաներէն և Պասքերէն | ||||
| Բնակչութիւն | 339 137 մարդ (2024)[2] | ||||
| Փոստային ցուցանիշ | 01 | ||||
| Պաշտօնական կայքէջ |
www | ||||
Ալաւա կամ Արապա (սպ.՝ Álava), պաշտօնապէս՝ Արապա/Ալաւա[3], նահանգ մըն է Սպանիոյ մէջ եւ Պասքերու Երկիր պատմական տարածքին մէկ մասը։ Անոր մայրաքաղաքը Վիթորիա-Կասթէիսն է, որ միաժամանակ ինքնավար համայնքին քաղաքական կառոյցներուն գլխաւոր նստավայրն է[4]։
Անոր հիւսիսէն կը սահմանակցին Բիսքաիա եւ Կիպուսքոա նահանգները, որոնք Պասքերու Երկիր ինքնավար համայնքին մաս կը կազմեն, հարաւէն՝ Լա Ռիոխա ինքնավար համայնքը, արեւմուտքէն՝ Պուրկոս նահանգը՝ Քասթիլիա եւ Լէոն ինքնավար համայնքին մէջ, իսկ արեւելքէն՝ Նաւառա ինքնավար համայնքը։
Թրեվինոյի անկլաւը Պուրկոս նահանգին մէկ մասն է։ Ան ամբողջութեամբ շրջապատուած է Ալաւայի տարածքով, սակայն կը պատկանի Քասթիլիա եւ Լէոն ինքնավար համայնքին եւ ոչ թէ Ալավային։
Ալաւան Պասքերու Երկիր ինքնավար համայնքին երեք նահանգներէն տարածքով ամենամեծն է՝ 2.963 քառ. քմ.։ Սակայն բնակչութեամբ ան երեք նահանգներէն ամենափոքրն է՝ 322.557 բնակիչ (2012 թուականի տուեալներով)։
Ստուգաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անունին ծագումը վիճարկելի է։ Կը կարծուի, թէ ան կապուած է Հռոմի Ալպա մեծ առանձնատան հետ, որ կը գտնուէր Աստուրիկա տանող ճանապարհին։ Այնուամենայնիւ, ըստ Euskaltzaindiaի՝ Պասքերու լեզուի թագաւորական ակադեմիային, այս անունը առաջին անգամ կը հանդիպի 8-րդ դարու մահմետական ժամանակագրութիւններուն մէջ՝ որպէս Ալաւայի դաշտավայր։
Ֆիզիքական աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալաւան ներքին տարածք մըն է եւ հիմնականօրէն կը բնորոշուի անցումային կլիմայով։ Հիւսիսային՝ ատլանտեան շրջաններուն մէջ կլիման խոնաւ է, մինչդեռ Էպրօ գետի հիւսիսային հողերուն մէջ՝ տաք եւ չոր։ Ըստ տեղանքի եւ բնապատկերի՝ տարածքը կը բաժնուի հետեւեալ հիմնական գօտիներուն՝
- Կորպէա լեռան ստորոտներ
- Հովիտներ
- Դաշտեր
- Ալաւայի լեռներ
- Խաղողագործութեան շրջաններ
- Այալա
Ի տարբերութիւն Պիսքաիա եւ Կիպուսքոա նահանգներուն՝ Ալաւայի ջուրերը կը թափին Էպրօ գետը, ապա Միջերկրական ծով կը հասնին երկու գլխաւոր ջրային ուղղութիւններով՝ Զատորա եւ Պայաս գետերով։
Բացի այդ, Զատորայի ջրամբարը մեծ քանակութեամբ ջուր կը հաւաքէ եւ զայն կը մատակարարէ ոչ միայն մայրաքաղաք Վիթորիա-Կասթէիսին, այլեւ Պասքերու Երկիրի բազմաթիւ մեծ ու փոքր քաղաքներուն, ներառեալ Պիլպաոն։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ https://www.ine.es/jaxiT3/Datos.htm?t=2854
- ↑ Ley 19/2011, de 5 de julio, por la que pasan a denominarse oficialmente "Araba/Álava", "Gipuzkoa" y "Bizkaia" las demarcaciones provinciales llamadas anteriormente "Álava", "Guipúzcoa" y "Vizcaya"
- ↑ Ley 1/1980 de Sede de las Instituciones de la Comunidad Autónoma del País Vasco