Աթրոփոս
| Աթրոփոս | |
|---|---|
|
| |
| Ծնողներ | հայր՝ Զեւս[1][2], մայր՝ Նիքս[3] և Թեմիս[1][2] |
Աթրոբոս (յուն․՝ Άτροπος)․ երեք Միրեսէն մին․ Ըստ Իսիոդոսին (տող 217), ինչպէս նաեւ Էսխիլիոսի (Էւմենիդես), Միրես Նիքսին (գիշերուան) դուստրերն են։ Սակայն նոյն գործին մէջ կը նշուին որպէս Զեւսին եւ Թեմիսին դուստրերը։ Պղատոնին գործին մէջ կը նշուին իբրեւ Անակիին դուստրերը։ Ան կը պատկերացուէր թէ կը կտրէր կեանքին թելը ու կը համարուէր թէ մահը կ'որոշէր:
Աթրոբոս անցեալը կը ներկայացնէր՝ ինչ որ եղած է անփոփոխ է։ Ան Միրեսներէն ամենէն փոքրն էր սակայն ամենէն անգութը․ մարդոց կեանքի թելը կը կտրէր իր վախազդու մկրատներով, իսկ Գլոթօ կեանքին թելը կը դարձնէր եւ Լահեսիս՝ տեւողութիւնը։
Շատ յաճախ որպէս պառաւ կը պատկերուէր։
Աթրոբոս անունը տուած է
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Atropa Belladonna բոյսին, որ թունաւոր է։
- 273 Աթրոբոս աստղակերպին։
Ծագումին բանավէճ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բլաթոն հաւանաբար կը գտնուի անոր ստեղծումին ետեւը։ Վերածնունդի իտալացի գրագէտ Ճիովանի Պոգաչիօ նշած է թէ Միրեսէններուն կրտսերն էր եւ Դիմորղոնրղոնին դուստր։ Գիգերոն սակայն կը նշէ թէ Էրեվոսին եւ Նիքսին դուստրն է։ Թէոդոնտիոս կը յայտնէ թէ Միրես ստեղծուած են բնութեան իրերուն հետ միաժամանակ։
Աստղակերպ 273 Աթրոբոս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աթրոբոս անունը տուոած է 1888-ին յայտնաբերուած աստղակերպին։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դաստիարակչական Հանրագիտարան (Εκπαιδευτική εγκυκλοπαίδεια), հրտկչտ․ «Αθηνών» 1999
- Ռիզբեն Զ․, Մեծ Յունական Դիցաբանութիւն, Աթէնք
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Իսիոդոս 904 // Θεογονία — 0700.
- 1 2 Любкер Ф. Μοῖρα // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 878–879.
- ↑ Իսիոդոս 217 // Θεογονία — 0700.
- ↑ Հին յունական պատմութիւններ, Ճէյմս Պալտուին, American book Company 2006(անգլերէն)