Աթալանտի (Վոթիէա)
| Հին քաղաք | |
|---|---|
| Աթալանտի (Վոթիէա) | |
| Αταλάντη (Βοττιαίας) | |
|
Մակեդոնիա (հին թագաւորութիւն), Աթալանտի (Վոթիէա) | |
| Երկիր | Յունաստան |
| Երկրամաս | Մակեդոնիա |
| [[Հին Յունաստանի քաղաք]] | [[Մակեդոնիա (հին թագաւորութիւն)]] |
| Խօսուող լեզուներ | հասարակ յունարէն Ատիկէի բարբառ |
Աթալանտի (յուն․՝ Αταλάντη)․Վոթիէայի հին քաղաք։ Կը գտնուէրՎերին Մակեդոնիա, Ղորթինիային եւ Եւրոբոսին միջեւ, Աքսիոս գետին հիւսիսային հովիտին մէջ։ Քաղաքը հիմնուած էր Վոթիէացիներէն, որոնք երբ Մակեդոնացիները քաղաքը նուաճեցին, ստիպուեցան հեռանալ ու Խալքիդիքի հաստատուիլ։ Քաղաքին վայրը յստակացած չէ, սակայն կը կարծուի թէ կը գտնուէր այսօրուան Աքսիուբոլի քաղաքին շրջանին մէջ։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աթալանտիին մասին իրենց արձանագրութիւններուն մէջ նշած են՝
Թուքիդիդիս՝ Աթալանտի, Ղորթինիային հարաւը։
Ստեփան Բիւզանդացին՝ Աթալանտի Արքադիայի եւ Մակեդոնիոյ քաղաք։
Բլինիուս՝ ժողովուրդներու իր ցուցակին մէջ նշած է «Աթալանտցիներ»։
Տելֆիի Թէոդորոքի ցանկին մէջ (Ք․Ա․230-Ք․Ա․220)՝ Իխնէէն ետք եւ Թեսաղոնիկէէն առաջ։ Արձանագրութիւնը հետեւեալ ձեւով կը նկարագրէ․- «ἐν Ἀλλ[α]ντείωι Ἀνδρόνικος Δίκαιος Χιωνίδου» (Աթալանտիին մէջ Խիոնիդիին Անդրոնիքոս եւ Դիքէոս)։
Հին Բելայի արեւելքը յայտնաբերուած Հռոմէական շրջանի արձանագրութիւն մը՝ «ἡ πόλις Ἀλλανταίων» (Աթալանտցիներուն քաղաքը)․ կը պատուէ աստուածացուած հռոմէացի կայսրերուն։
Արղոսին մէջ գտնուած ընծայական արձանագրութիւն մը՝ «Ἀταλανταῖοι κοντά στους Εδεσσαίους και Ευρωπαίους» (Աթալանտցիներ Էդեսցցիներուն եւ Եւրոբոսցիներուն մօտ)։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Յունական եւ հռոմէական Աշխարհագրութեան բառարան, Աթալանտի, Smith, William, հրտ․(1854–1857) Լոնտոն(անգլերէն)
- ↑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ / EPIGRAPHY RegionsNorthern Greece (IG X)Macedonia, SEG 35:753(յունարէն)
- ↑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ Տելֆի /EPIGRAPHY RegionsCentral Greece (IG VII-IX)Delphi BCH 45 (1921) 1
- ↑ Stephanus of Byzantium, Ethnica, Աթալանտի(յունարէն)
- ↑ Պեղոպոնեզեան պատերազմներ, Թուքիդիդիս, հտ․3(անգլերէն)
- ↑ Բլինիուս,(HN 4.53) Pliny the Elder, Natural History (37 books)