Ազրպէյճանի դրօշ
| Ազրպէյճանի դրօշ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | ազգային դրօշ |
| Իրաւասութեան տարածք | Ազրպէյճանի Հանրապետութիւն |
| Նշան | 🇦🇿 |
| Յարաբերութիւն | 2:1? |
| Ընդունուած է | 9 Նոյեմբեր 1918 |
| Գոյներ | բաց կապույտ?, կարմիր, կանաչ և ճերմակ |
| Պատկերուած է | աստղ եւ լուսնեղջիւր, լուսնեղջիւր, դաշտ և ութանկյուն աստղ? |
| Նախագծող | Ալի բեյ Հուսեյնզադե? |
Ազրպէյճանի դրօշը (ազրպ.՝ Azərbaycan bayrağı) - կապոյտ, կարմիր եւ կանաչ գոյներով (վերեւէն վար), հաւասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկիւն պաստառ է՝ լայնքի եւ երկայնքի 1։ 2 յարաբերակցութեամբ։ Դրօշի կեդրոնը կը գտնուին սպիտակ լուսնեղջիւր եւ ութանկիւն աստղ[1]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին անգամ պաշտօնապէս ընդունուած է Ազրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութեան խորհրդարանի կողմէ 21 Յունիս 1918-ին, ապա փոխարինուած է Ազրպէյճանի Խորհրդային Հանրապետութեան դրօշով[2]։ 5 Փետրուար 1991-ին կայացուած որոշմամբ եւ Ազրպէյճանի սահմանադրութեան մէջ օրինականացուած յօդուածով վերահաստատուած է նախկին դրօշը[3][4]։
- Ազրպէյճանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան դրօշը
- Ազրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութեան առաջին դրօշը (հ24 Յունիս - Նոյեմբեր 1918)
Գոյների իմաստները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կապոյտ գոյնը կը խորհրդանշէ թրքական ծագումը, կարմիրը` առաջընթացը, սոցալիստական դեմոկրատիան, կանաչը` իսլամական քաղաքակրթութիւնը, կիսալուսինը` իսլամութիւնը[5]։ Ութ թեւանի աստղը կը խորհրդանշէ ազրպէյճանական 8 ցեղերը։ Մէկ ուրիշ տարբերակի համաձայն ութ թեւանի աստղը կը խորհրդանշէ արաբերէնի մէջ Ազրպէյճանի 8 տառերը (արաբերէն` أذربيجان):
Ազրպէյճանի դրօշը տարբեր վայրերու մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ազրպէյճանի զինուած ուժերը ռազմական ցուցադրութեան ժամանակ: Մոսկվա, 9 Մայիս 2010
- Ազրպէյճանի Հանրապետութեան փոստային նամականիշ, 2011 թ.
- Ազրպէյճանի դրօշը
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Flag of Azerbaijan
- ↑ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության դրոշը
- ↑ Ադրբեջանի դրոշի պատմությունը
- ↑ Azerbaijan flag red social democracy King, Charles (2008). The Ghost of Freedom: A History of the Caucasus. Oxford University Press, 168
- ↑ António Martins. Meaning of the flag of Azerbaijan